Պատրաստում ենք փոքր գորգ «Ciao»

patrastum-enq-gorg-ciao-6

Իտալերեն «Ciao» բառը ողջույնի խոսք է, որն օգտագործում են ողջունելիս և հրաժեշտ տալիս: Այս անգամ պատրաստում ենք փոքր գորգ:

Փոքր գորգ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • կոշտ մակերևույթով թափանցիկ պլաստիկ (27 դյույմ կամ 68.58 սանտիմետր լայնությամբ),
  • ծանր, խիտ սպիտակ թել՝ ¼ դյույմ (6.35 մմ) լայնությամբ,
  • ծանր, խիտ սև թել՝ ¼ դյույմ (6.35 մմ) լայնությամբ,
  • ծանր, խիտ սև թել՝ 3/8 դյույմ (9.52 մմ) լայնությամբ,
  • ծանր, խիտ սև թել՝ 5/8 դյույմ (1.58 սմ) լայնությամբ,
  • ամուր երկկողմանի ժապավեն գորգի համար,
  • քանոն, մկրատ,
  • տպիչ, կրկնօրինակման թուղթ,
  • թափանցիկ կպչուն ժապավեն,
  • գորգի համար նախատեսված սոսինձ:

Քայլ 1

«Ciao» բառը համակարգչի օգնությամբ տպում ենք: Պլաստիկը կտրում ենք 40 սմ բարձրությամբ ու 70 սմ երկարությամբ:

Պլաստիկե ուղղանկյունը դնում ենք «դեմքով» դեպի ներքև տպած թղթի վրա, ձեռքով մի քանի անգամ անցնում պլաստիկի վրայով: Այսպիսով թղթիվրա եղած բառը տպվում է պլաստիկի վրա: Պլաստիկե ուղղանկյան աջ անկյունից բռնելով՝ խնամքով բարձրացնում ենք: Շրջում ենք և տեսնում տպատառերը:

patrastum-enq-gorg-ciao-1

Քայլ 2

Գորգի համար նախատեսված երկկողմանի ժապավենից կտրում ենք մի կտոր, որի լայնությունը պետք է ծածկի տպատառերը: Ժապավենը սոսնձում ենք ուղղանկյանը: Քանի որր ժապավենն արագ է կպչում, հավասարաչափ ամրացնելու համար այն ամրացնում ենք կենտրոնից դեպի ծայրեր:

patrastum-enq-gorg-ciao-2

Քայլ 3

Սպիտակ պարանը դնում ենք կպչուն ժապավենի վրա՝ տպատառերի վրայով:

patrastum-enq-gorg-ciao-3

Քայլ 4

Սպիտակ պարանով տառերն ամրացնելուց հետո օգտագործում ենք 3/8 դյույմ (9.52 մմ) պարանն ու եզրագծում տառերը: Իսկ տառերի միջև եղած տարածությունը լցնելու համար օգտագործում ենք ¼ դյույմ (6.35 մմ) լայնությամբ սև թելը: Ցանկալի է թելը հնարավորինս անընդմեջ տեղավորել տարածությունում, որպեսզի հնարավորինս քիչ կտրվածքներ լինեն:

patrastum-enq-gorg-ciao-4

Քայլ 5

Տառերը սև թելով եզրագծելուց հետո գորգի ժապավենի ու ուղղանկյան ազատ մասերի վրա հատուկ սոսինձ ենք լցնում: Այս անգամ արդեն տառերի շուրջը եզրագծում ենք 5/8 դյույմ (1.58 սմ) լայնությամբ պարանով: Պարանը փաթաթում ենք այնքան, մինչև ծածկի պլաստիկե ուղղանկյան արտաքին եզրերը: Ի դեպ, ցանկության դեպքում ամբողջ գորգը կարելի  է պատրաստել 3/8 դյույմ (9.52 մմ) պարանով, դա նույնպես շատ գեղեցիկ է:

Քայլ 6

Անհրաժեշտության դեպքում պարանի կտրված ու դուրս մնացած ծայրերը կարելի է տեղավորել գորգի ներսի մասում, հետո վրայից մի ամբողջական շրջան փաթաթել, որպեսզի գորգը լիարժեք ձվաձև տեսք ստանա:

patrastum-enq-gorg-ciao-5

Քայլ 7

Պլաստիկե ուղղանկյան ավելորդ մասերը կտրում ենք, և ամեն բան պատրաստ է: Շատ յուրօրինակ փոքր գորգ է ստացվել, որը գցում ենք դռան առջև և ողջունում մեր հյուրերին 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ