Պատրաստում ենք սկուտեղ

patrastum-enq-skutex-5

Եթե ուզում եք հյուրերի վրա տպավորություն թողնել, պետք է անպայման գեղեցիկ սպասքադրեք սեղանը, այսինքն՝ ունենաք գեղեցիկ սփռոց, գեղեցիկ սպասք ու ամանեղեն 🙂

Ինչ խոսք, սկուտեղը պարտադիր պարագա չէ, բայց եթե նախատեսել եք հենց ուտելու ընթացքում մատուցել ինչ-որ ուտեստներ կամ խմիչք, այն շատ տեղին կլինի: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է սկուտեղ պատրաստել ինքնուրույն:

Նյութեր

  • խոհանոցային նոր տախտակ (ցանկալի է ուղղանկյուն, առանց պոչի),
  • առաջ քաշվող արկղիկների երկար բռնակներ (2 հատ),
  • գործիքներ,
  • շաղափիչ և շաղափներ,
  • չափերիզ կամ քանոն,
  • մատիտ:

patrastum-enq-skutex-1

Ինչպե՞ս կարելի է ինքնուրույն պատրաստել սկուտեղ

Դարակների բռնակները դնում ենք խոհանոցային տախտակի վրա, եզրերի ու կենտրոնական առանցքի համեմատ հավասարեցնում: Մատիտով նշում ենք դրանց տեղերը:

Բռնակները վերցնում ենք, որոշում, թե դրանք ամրացնելու համար ինչ հեռավորության վրա պետք է անցքեր բացվեն (վերջիններս պետք է լինեն նշված գծի ուղղությամբ):

patrastum-enq-skutex-2

Նշում ենք պտուտակների անցքերի տեղերը:

Ծանոթություն. հիշեք, որ լավ է տասն անգամ չափել, մեկ անգամ կտրել:

Համապատասխան կետերում անցքեր ենք բացում: Անցքերի տրամագիծը պետք է համապատասխանի կամ մի փոքր մեծ լինի պտուտակների տրամագծից:

patrastum-enq-skutex-3

Հիշեցում. տախտակի տակ կարելի է տախտակի կամ չորսուի փոքր կտոր դնել, որպեսզի ապագա սկուտեղի մակերևույթը չվնասվի:

Պտուտակների օգնությամբ ամրացնում ենք բռնակները: Եթե խոհանոցային տախտակը ռետինե ոտիկներ չունի, պետք է պտուտակներն ինչ-որ բանով ծածկել, որպեսզի սեղանի մակերևույթը չվնասեն: Բայց, այնուամենայնիվ, ավելի լավ կլինի այնպիսի ոտքեր ամրացնել սկուտեղին, որ օգտագործելիս սկուտեղը հարմար լինի և չվնասի սեղանը:

 patrastum-enq-skutex-4

Ահա և վերջ, մեր սեղանը պատրաստ է: Կարելի է արդեն հյուրեր ընդունել 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ