Պատրաստում ենք թիթեռներով լամպ

Այս անգամ սովորում ենք մեր ձեռքերով լամպ պատրաստել: Եվ այսպես, անցանք գործի 😉

Անհրաժեշտ է՝

  • սեղանի լամպ լուսամփոփով,
  • մանուշակագույն ու երկնագույն ակրիլային ներկ,
  • ներկի խտացուցիչ,
  • հարիչ,
  • գլանիկ,
  • ցողացրիչ ջրով,
  • մածկիչ,
  • պլաստիկե թափանցիկ թաղանթ,
  • լայն ու բարակ վրձիններ,
  • տրաֆարետային սոսնձվող թաղանթ,
  • ոսկեգույն ու արծաթագույն պոտալ (արհեստական ոսկի),
  • գործվածքի համար նախատեսված սոսինձ,
  • սադափե փայլով գել,
  • ստվարաթղթի կտոր,
  1. Սկսենք ներկելուց: Երկնագույն ու մանուշակագույն ակրիլե ներկերը խառնում ենք խտացուցիչի հետ և լամպի հիմքը երկնագույն ներկում: Դա անում ենք քաոսային շարժումներով, որպեսզի ստանանք անհարթ մակատեսք:
  1. Սպասում ենք, որ ներկը մի քիչ չորանա ու չքսվի ձեռքերին: Լրիվ չորանալուց խուսափելու համար կարելի է օգտագործել ջրով ցողացրիչ: Վերցնում ենք ավտոմեքենայի մածկիչն ու քսում հիմի մակերևույթին, որպեսզի մակատեսքը նմանվի կավի:
  1. Ավելի շատ անհարթություն ստանալու համար կարելի է լամպի հիմքին կպցնել պլաստիկե թաղանթ, իսկ եթե հաստ վրձնի ծայրը քսենք լամպի հիմքին, կստանանք քերթ-քերթ մակերևույթ:

  1. Տրաֆարետային սոսնձվող թաղանթից թիթեռներ ենք կտրում, փակցնում հիմքին:
  1. Հետո գլանիկի օգնությամբ վրայից քսում ենք ներկի հաջորդ շերտը՝ մանուշակագույնը: Վրձնի կետային հարվածների օգնությամբ մակատեսք ենք ձևավորում:

  1. Պոկում ենք թիթեռների տրաֆարետները: Ստացվում են երկնագույն թիթեռներ՝ մանուշակագույն ֆոնի վրա:
  1. Լամպի հիմքը թողնում ենք չորանա, անցնում ենք լուսամփոփին: Վերջինիս վրա սոսնձում ենք կտրված-հանված թիթեռներով տրաֆարետներ: Թիթեռները ոսկեգույն կամ արծաթագույն դարձնելու համար պոտալ ենք օգտագործում: Այն տրաֆարետներին կպցնում ենք գործվածքի համար նախատեսված ոչ հեղուկ սոսնձով, որպեսզի փայլը չկորցնի:
  1. Տրաֆարետը պոկում ենք, բարակ վրձնի օգնությամբ մաքրում պոտալի ավելորդ մասնիկները:
  1. Վերջին գործողությունը լուսամփոփի ու լամպի հիմքի դիզայնը մեկ ամբողջության մեջ միավորելն է: Դրա համար վերցնում ենք երկու տեսակի գել՝ ոսկեգույն փայլով ու արծաթագույն փայլով: Ստվարաթղթի կտորի օգնությամբ գելերը քսում ենք լամպի հիմքին, և վերջինս դառնում է ոսկեփայլ՝ արծաթափայլ թիթեռներով:

Մնում է միայն միացնել էլեկտրական հոսանքին ու վայելել գեղեցկությունը:

patrastum-enq-lamp

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ