Պատրաստում ենք յուրահատուկ լամպ
Ռոբոտ` ջրի խողովակներից. անսպասելի է, չէ՞: Ու դա դեռ ամենը չէ: Մեր ռոբոտը նաև որպես լամպ է ծառայելու: Փորձենք գլուխ հանել այս ամենից:
Ռոբոտ-լամպի ստեղծման համար մեզ անհրաժեշտ կլինի`
- լատունե ֆիթինգներ `½ և ¾ դյույմանոց
- շիկացման E14 լամպի կոթառ (патрон)
- շիկացման լամպ E14
- էլեկտրական մալուխ
- խցակի խրոց (եվրո արտադրության) (вилка)
- ձեռքի շաղափ (сверло)
- պտուտակահան
- “հեղուկ մեխեր” սոսինձ
Հավաքում ենք տանը եղած ջրի մետաղական ֆիթինգները: Կարելի է նաև երկաթե կամ լատունե, բայց երկաթե ֆիթինգները պետք կլինի նախապես ներկել համապատասխան գույնով:
Սկզբում բաղադրամասերը դնում ենք հարթ մակերևույթի վրա, որպեսզի հասկանանք` որտեղ են լինելու ոտքերը և որտեղ` ձեռքերը:
Որոշելուց հետո, թե ոտքերն ինչից են կազմված լինելու, մի “ոտքում” պետք է շաղափով անցք բացել էլեկտրական մալուխի համար:
Դրա համար օգտակար կլինի ձեռքի շաղափը (եթե ավելի լուրջ գործիք չկա); Լատունե ֆիթինգներն ավելի հեշտ կկտրվեն:
Էլեկտրական մալուխն անցկացնենք անցքի միջով ու սկսենք հավաքել ռոբոտին:
Արդյունքում մալուխի ծայրը պետք է դուրս գա “ռոբոտի գլխով”: Բաղադրիչներն անհրաժեշտ դիրքով ամրացնելու համար կարելի է օգտագործել ջրատար խողովակների ցանկացած փաթաթան:
Ֆիթինգները պետք է այնպես ոլորել, որ ռոբոտը կայուն լինի: Դրա համար առավել ծանր բաղադրիչները “գոտկատեղից ներքև” տեղադրենք:
Այժմ մեզ անհրաժեշտ է նախապատրաստել էլեկտրական E 14 լամպի կոթառը:
Սեղանի սովորական դանակի օգնությամբ մի քիչ կարճացնենք կոթառը, որպեսզի լավ ամրանա ռոբոտի “գլխին”:
Այժմ կոթառը միավորենք էլեկտրական մալուխին:
Այժմ “հեղուկ մեխեր” սոսնձի հերթն է: Սրանով կամրացնենք կոթառը: Սոսինձը պետք է զգույշ տարածել կոթառի շրջանակով մեկ, իսկ հետո մատներով մաքրել սոսնձի ավելցուկները և հավասարեցնել կոթառի ու ֆիթինգի միջև եղած սահմանը:
Թողնենք, որ սոսինձը լավ չորանա:
Ահա և մեր ռոբոտը պատրաստ է:
Այժմ այն ոչ միան ինտերիերի հարդարանք է ու անսպասելի նմուշ, այլև գործող լամպ, որը ձեզ կօգեշնչի երեկոն անցկացնել իմաստալից գրքի ընկերակցությամբ: