Մի քանի խորհուրդ պատշգամբի ձևափոխության համար

պատշգամբ 1

Պատշգամբն այն վայրն է, որտեղ կարելի է վայելել հանգիստը, զբաղվել ընթերցանությամբ ու նույնիսկ աշխատել։
Շատերը պատշգամբը դարձնում են հին ու ավելորդ իրերի պահեստ՝ մոռանալով, որ այն բնակարանի կարևոր առավելություններից մեկն է։
Եկեք միասին պարզենք, թե ինչպես կարելի է ձևափոխել պատշգամբը՝ դարձնելով այն առավել հարմարավետ ու օգտագործվող։
Պատշգամբը կարելի է վերածել փոքրիկ ու հարամարավետ սենյակի տարվա բոլոր եղանակների համար։ Միջոցները բազմաթիվ են, սակայն առաջին ու ամենակարևոր պայմանը ջեռուցումն է։ Գրագետ ջեռուցված պատշգամբն օգնում է պահպանել բնակարանի ջերմությունը։

պատշգամբ 3
Որպես հարդարման նյութ՝ նպատակահարմար է օգտագործել փայտը, քարը, բուրդն ու բամբակը։ Բնակարանի այս փոքրիկ անկյունը կարելի է հարդարել գունային տարբեր երանգներով՝ շեշտը դնելով տաք ու հանգստացնող երանգների վրա։
Պատշգամբը պետք չէ ծանրաբեռնել կահույքով․ բավական են ծալովի բազկաթոռը, փոքրիկ սեղանն ու մի քանի դարակները։ Չպետք է մոռանալ նաև լուսավորության մասին։

պատշգամբ 2
Եթե պատշգամբը ցանկանում եք վերածել աշխատասենյակի, ապա այդ դեպքում պետք է ընտրել հարամարավետ սեղան, փոքրիկ գորգ, որոնք, հարմարավետություն ստեղծելով, կնպաստեն նաև աշխատանքի արդյունավետությանը։
Դա կարելի է անել երկու եղանակով՝

  • Սեղանը դնել պատուհանի դիմաց կամ սեղանի փոխարեն տեղադրել երկար սեղանածածկ ամբողջ պատուհանի երկայնքով:
  • Մինչ սեղանը տեղադրելը, պետք է հաշվի առնել, թե լույսը որ կողմից է ընկնում․ իսկ դա պայմանավորված է նրանով, թե որ ձեռքով եք գրում։ Անհրաժեշտության դեպքում կարելի է սեղանին դնել փոքրիկ լուսամփոփ։

Հետևեք այս խորհուրդներին և կունենաք հարմարավետ ու գեղեցիկ պատշգամբ, որը կդառնա բնակարանի ամենատաքուկ ու հաճելի անկյուններից մեկը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ