Պատշգամբի նորոգում. տարածված նյութերի նկարագրությունը

patshgambi-norogum-1

Երբ հերթը հասնում է պատշգամբի վերանորոգմանը, ապա նախքան սկսելը հարց էառաջանում, թե ինչ նյութերով կարելի է հարդարել այն. պաստառապատված գիպսաստվարաթուղթ, սվաղ (արհեստական քար), վագոնատախտակ և վերջապես պլաստիկե պանելներ: Այս տարբերակնրից յուրաքանչյուրին մանրամասն մեր հոդվածում կանդրադառնանք:

Գիպսաստվարաթուղթ

Գիպսաստվարաթուղթը այսօր լայնորեն տարածված է, բայց արդյո՞ք այն հարմար է պատշգամբի համար: Մի շարք առավելությունների կողքին գիպսաստվարաթուղթը նաև ասպիսի թերություն ունի. գիպսաստվարաթուղթը քայքայվում է, երբ ջուր է ընկնում վրան կամ տարածքի օդը խոնավ է: Քանի որ, պատշգամբում խոնավությունն ավելի բարձր է, քան այլ սենյակներում, կարող են սնկեր, բորբոս և դեֆորմացումներ նկատվել: Եթե առաջիկայում մտածում եք պատշգամբը սենյակի հետ միացնել, որպեսզի այն տաք լինի, ապա պատշգամբում գիպսաստվարաթուղթ օգտագործելու համար պետք է պատուհանների և ջերմամեկուսացման հարցերում ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ կլինի այդ դեպքում ջեռուցման սարքեր տեղադրել:

Պատերի սվաղ, արհեստական քար

Պատերի սվաղն ու արհեստական քարով հարդարումը էկոլոգիապես մաքուր տարբերակներ են, բայց դրանք էլ իրենց թերություններն ունեն: Նախևառաջ այն, որ այդպիսի նյութերով մոնտաժը բարդ է և աշխատատար, գինն էլ հետևաբար թանկ է. պետք է մակերևույթը նախապատրաստել, պատերը հարթեցնել, եզրափակիչ հարդարում անել, ներկել, մոլդինգներ և շրիշակներ տեղադրել և այլն: Դա կարող է մինչև 2 շաբաթ տևել: իսկ եթե պատշգամբում մետաղական ցանկապատ է, ապա լրացուցիչ հիմնակմախք պետք է կառուցեք, իսկ դա հավելյալ ծախս է:

patshgambi-norogum-hardarman-taracvac-nyuteri-@ntrutyun-2

Վագոնատախտակ

Վագոնատախտակը (սոճի, եղևնի) շատ հարմար տարբերակ է պատշգամներն ու խորշապատշգամբները հարդարելու համար. ոչ շատ թանկ, բնական նյութ է: Այն հիմնականում օգտագործում են այն մարդիկ, ովքեր գնահատում են փայտը:

patshgambi-norogum-hardarman-taracvac-nyuteri-@ntrutyun-3

Պլաստիկե պանելներով հարդարում

patshgambi-norogum-hardarman-taracvac-nyuteri-@ntrutyun-4

Պլաստիկե պանելները լայն կիրառություն ունեն, վերջին 10 տարիների ընթացքում պանելները անընդհատ կատարելագործվում են. ներկված պլաստիկին փոխարինման եկան ջերմատպված պանելները, որոնց փոխարինելու եկան լամինացված պանելները և վերջապես 3d պանելները; Վերջինս շատ թանկ է, այդ իսկ պատճառով օգտագործվում է հիմնականում բնակարանների պատերի կամ հանրային տարածքների դեկորացման համար:

Պլաստիկի որակը նույնպես լավացրել են. քիմիական հոտեր չկան, էկոլոգիապես ավելի մաքուր են, հրակայուն և դիմացկուն: Այդ պանելները -50 մինչև + 50 աստիճան դիմանում են. օրինակ փայտե վագոնատախտակը +50 աստիճանի դեպքում չորանում է և արանքներ են գոյանում: Միջին բյուջե ունեցողների համար լամինացված պլաստիկե պանելներով հարդարումը լավագույն ընտրությունն է. պատշգամբում հարմարավետության առումով լամինացված պլաստիկե պանելները առաջին տեղն են զբաղեցնում.հեշտ են լվացվում, հեշտ են մոնտաժվում, լամինացիան արևից չի այրվում, բացի այդ այս պանելները մեխանիկական վնասվածքներից պաշտպանված են: Լամինացված պլաստիկե պանելները հարուստ տեսականի ունեն, ինչը թույլ է տալիս ցանկացած դիզայն ստանալ:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ