Պատուհանագոգը ճիշտ օգտագործելու մի քանի հետաքրքիր մոտեցում

Երբ տունը բավականաչափ փոքր է, կարելի է պատուհանագոգերն օգտագործել որպես բազմոց, ճաշասեղան, աշխատասեղան և այլն:
Ահա մի քանի տարբերակ պատուհանագոգերը տեղին ու արդյունավետ օգտագործելու համար։

Պատուհանագոգ-թախտ

Լայն պատուհանագոգերը կարելի է օգտագործել որպես թախտ՝ ավելացնելով ընդամենը պատուհանագոգի լայնությամբ ներքնակ ու մի քանի բարձ:

պատուհանագոգ

Պատուհանագոգ-աշխատասեղան

Նեղ սենյակերում լրացուցիչ տեղ չզբաղեցնելու համար որպես աշխատասեղան կարելի է օգտագոործել պատուհանագոգը: Դա կարելի է իրականացնել տարբեր ձևերով: Ամենապարզ տարբերակը լայն սեղանածածկն է:
պատուհանագոգ
Ավելի բարդ տարբերակներից է պատի երկայնքով կառուցված կահույքը:
պատուհանագոգ

Պատուհանագոգ-սեղանածածկ

Պատուհանագոգերը կարող են լինել տարբեր նյութերից՝ փայտից, պլաստմասսայից: Հաճախ օգտագործում են փայտը և ստանում հիանալի լուսավորությամբ փայտե սեղանիկներ՝ պատրաստելու և նախաճաշելու համար: Հարկավոր կլինեն միայն աթոռակներ խոհանոցային ինտերիերը ամբողջականացնելու համար:
պատուհանագոգ

Պատուհանագոգ – գրադարան

Պատուհանի շուրջը կարելի է տեղադրել գրադարակներ, որոնք հիանալի լուծում կլինեն: Սակայն պետք է հաշվի առնել, որ լայն ու մեծ գրադարակների դեպքում կպակասի սենյակի լույսը:
պատուհանագոգ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ