Պատուհանի դեկորներ

Պատուհանները տան կամ ճարտարապետական կառույցների կարևոր տարրերից են։ Գոյություն ունեն պատուհանների դիզայնի բազմաթիվ տարբերակներ տարատեսակ շրջանակներով, վարագույրներով և այլն։
Ներկայացնում ենք պատուհանների դեկորավորման մի քանի տարբերակ․

Վարագույրի ու շերտավարագույրի համադրությունը կարելի է համարել լավագույն լուծումներից մեկը, թեև նախապատվությունը միշտ տրվում է դրանցից որևէ մեկին։

պատուհան 1
Վառ լուսավորված սենյակներում անհրաժեշտություն է դառնում պատուհանները վարագույրներով դեկորավորելը։

պատուհան 2

Այս դեպքում պատուհանն ինքնին շատ գեղեցիկ է և ավելորդ դեկորների կարիք չունի։ Դրան նպաստում է նաև բնության գեղեցիկ տեսարանը։

պատուհան 3

Զարմանալի է թվում, բայց լոգարանը նույնպես կարելի է զարդարել վարագույրներով։ Սա կիրառվում է միայն մեծ տարածություն ընդգրկող լոգարանների դեպքում։

պատուհան 4
Շղարշի և որևէ այլ գործվածքի համադրությունը շարունակում է մնալ նորաձև։

պատուհան 6

Շատ դեպքերում միևնույն գույնի ոչ չափավոր օգտագործումն ինտերիերը վերածում է միապաղաղության, բայց այս դեպքում յուրաքանչյուր տարր այնքան մտածված է, որ նույնիսկ պատերի երանգին համապատասխան ընտրված վարագույրը կատարյալ է թվում։

պատուհան 5

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ