Յուրօրինակ կահույք՝ փայտի ու ապակու համադրությամբ
Ժամանակակից ինտերիերը չի ենթադրում ժամանակակից հարդարման նյութերի կիրառում։ Կարելի է ժամանակակից ինտերիեր ստանալ նաև վաղուց հայտնի քարի, ապակու և փայտի մշակմամբ։ Արդյունքում ստացվում են գլուխգործոցներ, որոնցից մի քանիսին կծանոթանանք այս հոդվածում։
Գեղեցիկ ու յուրօրինակ սեղան՝ պատրաստված փայտի շերտի ու ապակու միախառնումից։
Բնության գեղեցկությունը շատ արտադրողների ստիպում է ներշնչանք գտնել ոչ կատարյալ վիճակում։ Փայտի որևէ հատված մշակվում է, պատվում է լաքով։ Արդյունքում ստացվում է մշակված, բայց կառուցվածքային առումով նախնական, անկատար վիճակում գտնվող փայտե նստարան։
Հեղուկ ապակիով մշակված փայտե սեղան, որը յուրահատուկ է ոչ միայն նյութերի համադրությամբ, այլև ձևով։ Ընդ որում ապակին կարող է լինել թափանցիկ, փայլատ կամ գունային հավելումներով։
Շիկացած ապակու շնորհիվ կարելի է ստանալ շատ հետաքրքիր էֆեկտ։ Նախ փայտի վրա նկարում են նախշը, այնուհետև ձևանմուշի վրա պատրաստում են ապակին։
Այնուհետև վարպետը փորձարկում է արդեն պատրաստ ապակե շերտը, համապատասխան լինելու դեպքում տեղադրվում է։ Պետք է հիշել, որ ապակին (անգամ շիկացած ապակին) շատ նուրբ ու փխրուն նյութ է, ուստի տեղադրելուց հետո չի կարելի վրան դնել տաք ուտեստներ, հարվածել և այլն։
Ծառից կարելի է ստանալ նաև շարժական դռներ, դարակաշարեր, մահճակալների գլխակալներ, մահճակալներ, լվացարանակոնքեր ու նույնիսկ՝ լոգարաններ։
Արվեստի նման ստեղծագործությունները յուրօրինակություն են հաղորդում ցանկացած ինտերիերի։