Փայտյա առաստաղ

paytya-arastax-7

Շատերը վերանորոգում սկսելիս առաստաղի վրա ուշադրություն չեն դարձնում: Բայց չէ՞ որ առաստաղը ևս սենյակի կարևորագույն մասերից է: Այսօր interier.am-ը կխոսի Ձեզ հետ փայտյա առաստաղների մասին, որոնք հետաքրքիր են դիտվում թե´ամառանոցներում և թե´սովորական բնակարաններում:

paytya-arastax-2

Ի՞նչ պետք է իմանալ փայտյա առաստաղների մասին

Փայտը հարմար է գրեթե բոլոր ոճի ինտերիերների համար, պետք է միայն ճիշտ համադրություն գտնել:

Այն լավ ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություն ունի, ինչն արդեն բավարար է այն որպես առաստաղային ծածկույթ օգտագործելու համար: Բացի այդ փայտյա առաստաղները սենյակում լույսը հավասարապես են տարածում, սակայն խնդիրն այն է, որ փայտը խոնավակայուն չէ, և այն պետք է պաշտպանել զանազան միջատներից և բորբոսից:

Փայտյա առաստաղները 5-20 սմ-ով բարձրությունը կարճացնում են, իսկ եթե դրա հետ միասին առաստաղը նաև մուգ է, ապա բարձրությունը նաև տեսողական է կարճանում: Հետևաբար, պետք է առաստաղը ներկել բաց գույնով:

paytya-arastax-6

Ինչպիսի՞ փայտյա առաստաղ ընտրել

Նրբատախտակից  ու վագոնատախտակից բացի, գույություն ունեն փայտյա առաստաղների բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի գեղեցիկ է:

Փայտյա առաստաղ վագոնատախտակից

Վագոնատախտակն ավելի շատ օգտագործում են պատերի երեսպատման համար, բայց նրանից պատրաստված առաստաղները ևս շատ գեղեցիկ են: Վերջինս հարմար է օգտագործել տարբեր ոճի ինտերիերներում, բացի պրովանսից և քանթրիից:

paytya-arastax-1

Փայտե տախտակներ

Չմշակված փայտը թեթևակի հղկելով և գունավորելով, հետաքրքիր առաստաղի կարող է վերածվել, որը հարմար է կիրառել լոֆթ ոճի ինտերիերում:

paytya-arastax-3

Թեթև, հոծ և անգամ նրբաճաշակ փայտե հեծաններ՝ առաստաղը ձևավորելու համար

Շատերը կարծում են, թե հեծանները ծանր ու զանգվածեղ են, սակայն այդ պատկերացումնեը սխալ են:

paytya-arastax-8

Փայտյա դասական սալիկներ և ուլտրաժամանակակից փայտե պանելներ

Փայտյա պանելներն ու սալիկները կարող են տարբեր լինել՝ դասական լաքապատ սաիկներից մինչ ժամանակակից աներևակայելի կոնստրուկցիաներ: Համապատասխանաբար, դրանք կարող են լինել նրբատախտակներ կամ սոսնձված ջրակայուն պանելներ, որոնք երեսպատված են թանկ փայտով:

paytya-arastax-4

Փայտյա պաստառներ

Փայտյա պաստառները երեսպատված են լինում բնական փայտով: Սակայն գոյություն ունեն նաև առանձին տախտակներ, որոնք հավաքվում են հատուկ պրոֆիլների վրա, որը հիանալի տարբերակ է առանց այն էլ ցածր առաստաղների համար:

paytya-arastax-9

Փոքր բնակարանում փայտյա առաստաղ տեղադրելու 5 կանոն

Հետևելով այս 5 կարևոր կանոններին Ձեր բնակարանում փայտյա առաստաղներով հարմարավետ ինտերիեր կստեղծեք:

  • Առաստաղի գույնը – Մուգ առաստաղների դեպքում պետք է պատերը, կահույքն ու հատակը բաց գույնի անել:
  • Լուսավորությունը – Պետք է լավ լուսավորություն ստեղծել՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ լուսամփոփներ տեղադրելով: Կարող եք նաև ծանր վարագույրները փոխարինել թեթև և թափանցիկ վարագույրներով:
  • Բազմամակարդակ առաստաղ- Բազմամակարդակ առաստաղները վիզուալ ավելի բարձր են երևում:
  • Ուղղահայաց գծեր – Օգտագործեք ուղղահայաց գծերով պաստառներ կամ տեղադրեք բարձր և նեղ պահարան, որպեսզի առաստաղն առավել բարձր թվա:
  • Առանց սահմանի – Այժմ հնարավոր է տարբեր գույների փայտյա ծածկույթներ ստանալ, ինչը թույլ է տալիս, փայտյա առաստաղներն օգտագործել ոչ միայն ամառանոցներում, այլև՝ բնակարաններում:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ