Փայտե պատ ինտերիերում
Այս անգամ միասին փորձում ենք փայտե պատ պատրաստել, որն առհասարակ, բարդ գործ չէ: Նման պատ կարելի է պատրաստել օրինակ, խոհանոցում, ինչի միջոցով խոհանոցը ձեռք կբերի ավելի հանգիստ ու թեթև տեսք: Դե ինչ, ի գործ 🙂
Վերցնում ենք փայտեր և անհրաժեշտության դեպքում հարթեցնում, ներկում ու լաքապատում ենք:
Այնուհետև սկսում ենք ամրացնել տախտակները: Դա կարող ենք անել և ուղղահայաց և հորիզոնական դիրքերով:
Տախտակների վերևն ամրացնում ենք կախիչներ, ինչից հետո էլ մնում է միայն զարկ տալ երևակայությանը: Կարող ենք ծաղկամաններ, նկարի շրջանակներ, գեղեցիկ դեկորատիվ աքսեսուարներ կախել ու ինտերիերին նոր շունչ հաղորդել:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ