Պատրաստում ենք փայտյա տակդիր բաժակների համար

paytya-takdir-10

Սուրճի և թեյի բաժակները կարելի է պահել դարակներում կամ պահարանում, բայց դրանք բավական տեղ են զբաղեցնում ու ամեն անգամ պահարանից հանելն ու նորից տեղավորելը շատ անհարմար է: Նախընտրելի է բաժակները դնել սեղանին՝ տակդիրի վրա: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել փայտյա տակդիր:

Փայտյա տակդիր պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • 30 մմ տրամագծով փայտյա ձող,
  • 16 մմ տրամագծով փայտյա ձող,
  • 6 մմ տրամագծով փայտյա ձող,
  • քանոն,
  • մատիտ,
  • ձեռնասղոց,
  • գրասենյակային դանակ,
  • շաղափիչ (дрель) 16 և 6 մմ տրամագծով ծաղափներով (сверла),
  • 50 մմ երկարությամբ 4 մեխ,
  • մուրճ,
  • մի քիչ ցեմենտային խառնուրդ,
  • մածկիչ կամ ծեփիչ,
  • ներկարարական սկոտչ,
  • պլաստիկե տարա,
  • հարթաչափ,
  • ատաղձագործական սոսինձ,
  • ներկարարական վրձին,
  • հանքային յուղ,
  • զմռնիտի թուղթ:

Պատրաստում ենք փայտյա տակդիր

Ամենահաստ ձողը պետք է լինի տակդիրի «բունը»: 30 մմ տրամագծով փայտյա ձողից սղոցում ենք մոտ 45 սմ երկարությամբ կտոր: Ծառի ճյուղ-տակդիրները պատրաստվում են միջին հաստության մոտ 20 սմ ձողերից:

paytya-takdir-1

Սղոցված ձողերը պետք է զմռնիտե թղթով լավ մշակել:

Հաստ ձողի կտրված կողմերից մեկից 2.5 սմ հեռավորության վրա մատիտով նշան ենք անում: Այդ ծայրը լինելու է գագաթը: Հետո անում ենք ևս երկու նշում՝ միմյանցից 12 սմ հեռավորության վրա: 16 մմ շաղափի օգնությամբ բնի մեջ թափանցող անցքեր ենք բացում:

Ծանոթություն. մեջտեղի անցքը պետք է ուղղահայաց լինի ծայրիններին:

paytya-takdir-2

Ճյուղերի ծայրերին պետք է սահմանափակող դետալներ դնել: Դրա համար յուրաքանչյուր ճյուղի ծայրին 6 մմ տրամագծով չթափանցող անցք ենք բացում: 6 մմ տրամագծով ձողից կտրում ենք 2 սմ երկարությամբ դետալներ:

paytya-takdir-3

Բոլոր դետալները չափում ենք ու նորից քանդում շինվածքը: Ամենահաստ ձողի ստորին հատվածին խաչաձև 4 մեխ ենք խփում:

paytya-takdir-4

Ցեմենտի շաղախ ենք պատրաստում ու լցնում 20 սմ տրամագծով պլաստիկե տարայի մեջ:

paytya-takdir-5

Խորհուրդ. խառնուրդը պետք է մոտ 2-2.5 հաստությամբ լցնի տարան:

Տակդիրի կենտրոնական առանցքը մեխերով դեպի ներքև դնում ենք ցեմենտային խառնուրդի մեջ: Ձողն ուղղահայաց ֆիքսում ենք ներկարարական սկոտչի օգնությամբ և թողնում 48 ժամ, որ խառնուրդը չորանա:

paytya-takdir-6

Տակդիրը տարայից հանում ենք և ցեմենտյա հիմքը մշակում զմռնիտե թղթով:

paytya-takdir-7

Ճյուղերը դնում ենք բնի բացվածքների մեջ ու ամրացնում ատաղձագործական սոսնձով: Պետք է ուշադիր լինենք, սահմանափակող դետալների համար բացված անցքերը դեպի վերև ուղղված լինեն:

paytya-takdir-8

Սահմանափակող դետալների համար բացված անցքերում սոսինձ ենք կաթեցնում ու տեղադրում դետալները:

paytya-takdir-9

Թողնում ենք, որ սոսինձը չորանա:

Բոլոր փայտյա դետալները պատում ենք հանքայուղով, որի շնորհիվ ծառն ավելի գեղեցիկ կլինի ու երկար կծառայի:

Տակդիրը պատրաստ է, մնում է կախենք բաժակները:

paytya-takdir-11

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ