Փայտի մշակում. ինչպես ընտրել հիմնական նյութերը

payti-mshakum-inchpes-@ntrel-himnakan-nyuter@-1

Այս հոդվածը նրանց համար է, ովքեր պատրաստվում են փայտի մշակում կատարել և  ներկել ինչ-որ բան… Առհասարակ, ինչպես հասկանալ, թե առաջարկվող նյութերից որն է ավելի որակյալ փայտը պատելու համար: Մենք կխոսենք այն մասին, ինչի վերաբերյալ արտադրողները սովորաբար լռում են:

Դժվար է գտնել մեկին, ով կյանքում թեկուզ մեկ անգամ չի բախվել հետևյալ խնդրին՝ ի՞նչ լաք գնել հատակի, դռների, դարակների կամ այլ կահույքի համար: Եթե սովորական ներկերից ու լաքերից քիչ թե շատ հնարավոր է գլուխ հանել, ապա կողմոնորշվել տարատեսակ հականեխիչների, հիմնաներկերի, տոգորանյութերի հարցում, այն էլ տարբեր արտադրողների՝ շատ բարդ է:  Առաջին հերթին պետք է սկսել եզրույթներից:

Ինչ է տոգորանյութն ու խածատիչը, ինչ է յուղն ու լազուրը

Տոգորանյութ (пропитка)- այս նյութը փայտին քսում են դրա հատկությունների բարելավման ու պահպանման համար: Այդպես կարելի է կոչել ամենատարբեր նյութերը, սկսած հականեխիչներից, որոնք նախատեսված են փայտը բիովարակումից պաշտպանելու համար, մինչև այն նյութերը, որոնք գույն են հաղորդում փայտանյութին:

Խածատիչорилка)- այս նյութը օգտագործվում է փայտանյութի գունափոխման, որոշակի դեկորատիվ, պաշտպանիչ ծածկույթ ստանալու, հիմնապատման համար: Խածատիչ հաճախ անվանում են նաև այն նյութը, որը կատարում է այս գործառույթներից միայն մեկը:  Այնպես որ, երբեմն տոգորանյութն ու խածատիչը հանդես են գալիս որպես հոմանիշներ, երբեմն էլ բոլորովին տարբեր բաներ են:

Լազուր – սա դեկորատիվ նշանակությամբ թափանցիկ նյութ է, որը գունավորում է և ընդգծում է փայտանյութի կազմությունը՝ նաև պաշտպանելով վնասակար ազդեցություններից:

Փայտի յուղանյութ – սա սովորական բնական (անվնաս) յուղ է, որին երբեմն հանքային յուղ է ավելացված լինում: Այն օգտագործվում է որպես պաշտպանիչ շերտ, որը չի փոխում փայտի բնական տեսքը: Յուղերն անփոխարինելի են դժվար մշակվող այնպիսի փայտանյութերի համար, ինչպիսիք են կաղնեփայտը, հնդակակաղնին, եղևնին:

Ինչպիսին պետք է լինի փայտի որակյալ յուղը

Փայտի համար յուղ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին.

  1. Հուսալի պաշտպանություն, առանց բնական տեսքը խաթարելու: Յուղը պետք է խորը ներծծվի փայտի մեջ, հարթ մակերես ապահովի, պահպանի բնական գույնն ու փայտի գեղեցիկ կազմությունը:
  2. Պետք է ունենա ջուրը վանող հատկություն: Այս կետը հատկապես կարևոր է, եթե փայտանյութն օգտագործվում է բացօթյա պայմաններում, կամ խոնավ տարածքներում:
  3. Յուղը մակերեսին թաղանթ պետք է չառաջացնի, որպեսզի չփակի ծակոտիները և չխանգարի գոլորշու ներթափանցմանը:
  4. Մարդու համար պետք է բացարձակ անվտանգ լինի, քանի որ այն օգտագործում են անգամ մանկական խաղալիքների մշակման ժամանակ:
  5. Բաղադրության մեջ կարող են նաև հանքային յուղեր և որոշ հավելումներ լինել, բայց գլխավոր բաղադրիչն այս ամենով հանդերձ պետք է լինի բնական յուղը:

payti-mshakum-inchpes-@ntrel-himnakan-nyuter@-2

Արդյոք յուղը փայտին պետք է գույն տա: Տեխնիկապես դա հնարավոր է, բայց դրա համար յուղին հավելումներ են անհրաժեշտ, իսկ դրանց ավելացումը կարող է թուլացնել յուղի կարևոր հատկությունները, ինչի արդյունքում այն արդեն ավելի շուտ պետք է անվանել տոգորանյութ, ոչ թե յուղ:

Կարևոր. եթե ցանկանում եք փայտին գույն հաղորդել,  ճիշտ կլինի ոչ թե յուղ օգտագործել, այլ գունավոր լազուր կամ գունավորված լաք: Յուղապատումն, ի սկզբանե, մարդիկ մտահղացել են որպես փայտի մշակման ամենաբնական, չգունափոխող միջոց:

payti-mshakum-inchpes-@ntrel-himnakan-nyuter@-6

Այս ցանկում ներառված են բոլոր այն հիմնական միջոցները, որոնք օգտագործվում են փայտը մշակելու համար: Այնպես որ, դրանով առաջնորդվելու դեպքում վաճառողներն այլևս չեն կարողան ձեզ անօգուտ միջոց վաճառել:  Եղեք ուշադիր ու համբերատար:

payti-mshakum-inchpes-@ntrel-himnakan-nyuter@-7

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ