Փայտյա դեկորատիվ պանո

paytya-dekorativ-pano-11

Վերջին ժամանակներս տարածում են գտել պանոները, որոնք պատրաստվում են մետաղից: Սակայն մետաղի հետ աշխատելը բավական աշխատար է: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է ոճային պանո պատրաստել փայտե դետալներից:

Անհրաժեշտ նյութեր՝

  • 6 մմ տրամագծով, 900 մմ երկարությամբ փայտե ձողաններ (6 հատ),
  • 300 մմ երկարությամբ բամբուկե ձողաններ (մոտ 100 հատ),
  • ստվարաթուղթ,
  • բրոնզագույն կամ ոսկեգույն ներկ,
  • աէրոզոլային սև լաք (ցանկալի է անփայլ),

paytya-dekorativ-pano-2

Անհրաժեշտ սարքավորումներ՝

  • սոսնձի ջերմային ատրճանակ,
  • ձեռնասղոց կամ նրբասղոց,
  • նուրբ զմռնիտե թուղթ:

Պատրաստում ենք դեկորատիվ պանո

Փայտյա ձողանները տարբեր երկարությամբ կտրում ենք:

paytya-dekorativ-pano-3

Զմռնիտե թղթի շերտը դնում ենք կոշտ մակերևույթի վրա և ստացված ձողերի ծայրերը մշակում: Ձողերը դասավորում ենք այնպես, որ միահյուսվեն ու հիմնակմախք ձևավորեն:

paytya-dekorativ-pano-4

Խորհուրդ. որքան շատ լինեն ձողերի հատման կետերը, այնքան ամուր կլինի շինվածքը: Ձողերն ամրացնում ենք տաք սոսնձով:

Ծաղիկները պատրաստելու համար ստվարաթղթից կոպեկի չափսի շրջաններ ենք կտրում (հիմնակմախքի ամեն մի ձողի մեկ շրջան է բաժին ընկնում):

paytya-dekorativ-pano-5

Բամբուկե ձողերը տարբեր երկարության մասերի ենք բաժանում: Դրանք լինելու են ծաղկաթերթերը: Տվյալ դեպքում ամեն ծաղիկը կազմված է լինելու 20 թերթիկից:

Խորհուրդ. ծաղիկները օրիգինալ տեսք կունենան, եթե հերթագայենք տարբեր չափսերի ձողերը:

Սղոցված ծայրերը զմռնիտե թղթով մշակում ենք: Ծաղկաթերթերն ամրացնում ենք տաք սոսնձով:

paytya-dekorativ-pano-6

Ծաղիկներն ամրացնում ենք փայտյա ցողուններին:

paytya-dekorativ-pano-7

Պատրաստվածքն զգուշորեն դնում ենք ստվարաթղթի վրա և հանում դուրս՝ ներկելու:

Խորհուրդ. սոսնձված հիմնակմախքը պետք չէ արևի տակ թողնել, այլապես սոսինձը կփափկի:

Ներկելուց առաջ բոլոր դետալների վրայի փոշին ու սոսնձի մնացորդները խոզանակով մաքրում ենք: Ներկում ենք:

paytya-dekorativ-pano-8

Երբ հիմնական ներկը չորանում է, ներկում ենք ծաղիկների միջուկները: Թողնում ենք ներկը չորանա:

paytya-dekorativ-pano-9

Պանոն դնում ենք թղթի վրա և նշում մի քանի կետ, որտեղից կարելի է ամրացնել: Ստացված շաբլոնի համաձայն պատին մի քանի մեծ ենք ամրացնում, դրանց վրա կախում պանոն:

paytya-dekorativ-pano-10

Ահա և վերջ:

paytya-dekorativ-pano-1

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ