Պերլամուտրն ինտերիերում
Նուրբ, առեղծվածային ու աչքին հաճելի պերլամուտրն ինտերիերին առանձնակի շքեղություն է հաղորդում։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե այն ինչպես կարելի է օգտագործել ինտերիերում գեղեցիկ լուծումներ ստանալու համար։
Պերլամուտրը բնական ծագում ունեցող հարդարման նյութ է, որն ընդունակ է ինտերիերի դիզայնին հաղորդել տոնականություն այնպես, ինչպես գեղեցիկ զարդերն են կնոջը կանացիություն հաղորդում։
Այսօր պերլամուտրը գունային լայն ընտրության հնարավորություն է տալիս։
Պերլամուտրի կիրառումն ինտերիերում
Պերլամուտրը կարելի է կիրառել ինչպես պատերը, այնպես էլ հատակը հարդարելու համար։ Հատակի դեպքում այն առանձին չի օգտագործվում, այլ միախառնվում է սալիկներին։
Պերլամուտրով երբեմն երեսպատում են կահույքը։ Շատ գեղեցիկ ու շքեղ են հատկապես այս նոյւթով հարդարված սեղանածածկերն ու լվացարանակոնքերը։
Որտեղ է նպատակահարմար կիրառել պերլամուտրը
Պերլամուտրն առաջին հերթին կարելի է օգտագործել լոգասենյակը հարդարելիս։ Ինչպես վերը նշեցինք, պերլամուտրով հարդարված լվացարանակոնքերը շատ գեղեցիկ ու արտասովոր տեսք ունեն։ Պերլամուտրե դիզայնը կարելի է լրացնել այս նույն նյութից պատրաստված շրջանակներով հայելիներով:
Նրբաճաշակությամբ է աչքի ընկնում նաև պատերի պերլամուտրե մոզաիկան։
Ննջասենյակի դիզայնը կարելի է համալրել պերլամուտրե փայլ ունեցող դեկորներով ու տարատեսակ իրերով՝ զարդատուփեր, լուսանկարների շրջանակներ և այլն։
Պերլամուտրով կարելի է հարդարել նաև խոհանոցը։ Խոսքն այս դեպքում խոհանոցային գոգնոցի մասին է։