Փիրուզագույնն ինտերիերում

piruzaguyn-interier-6

Փիրուզագույնը նրբագեղ գույն է, որը պարուրում է ծովային զեփյուռի ու ջրային հայելում արտացոլվող լուրթ երկնքի մասին մտքերով: Շատերը խուսափում են ինտերիերում փիրուզագույն օգտագործելուց, քանի որ գույնը գերիշխող է և դասվում է սառը երանգների շարքին: Սակայն խելացի մոտեցման դեպքում փիրուզագույնի օգնությամբ կարելի է ստանալ շքեղ արդյունք, որը միայն դրական հույզեր է հաղորդում:

Փիրուզագույն միջանցք. ոչ ստանդարտ մոտեցում

piruzaguyn-interier-1

Մեծ սրահները առանձնատների մենաշնորհն են, իսկ քաղաքային բնակարանի տերերը ստիպված են բավարարվել մի քանի քառակուսի մետրով: Այստեղ փիրուզագույնը կամ նուրբ լազուրի երանգը կարող է տեսողականորեն ընդլայնել տարածությունն ու հաճելիորեն զարմացնել տանտիրոջը:

Եթե մոտ ապագայում չեք պլանավորում փոխել պաստառները, կարելի է սահմանափակվել դեկորի փիրուզագույն հարդարմամբ: Անանուխի գույնի շրջանակով հայելին, կոշիկների փիրուզագույն պահարանը, փիրուզագույն ջահերը սենյակին անորսալի հմայք կհաղորդեն: Պետք չէ սահմանափակվել շաբլոններով, միջանցքում կարող եք փակցնել կապտափիրուզագույն երանգներով ծովանկարներ կամ գյուղական աղբյուրի նկարներ:

Փիրուզագույն լոգասենյակն ու հարդարման առանձնահատկությունները

piruzaguyn-interier-4

Հավանաբար, փիրուզագույնը տան բոլոր սենյակներից առավել հարմար է լոգասենյակին: Փիրուզագույնի բոլոր երանգները՝ բաց լազուրից մինչև մուգ կապտականաչ, այստեղ կարող են տեղ գտնել: Իդեալական տարբերակ կլինի փիրուզագույնի ու սպիտակի համադրությունը հատկապես սանտեխնիկայի ու կերամիկական սալիկների մեջ: Սպիտակ-փիրուզագույն շախմատաձև հատակը թարմություն և օրիգինալություն է հաղորդում լոգասենյակին: Եվս մեկ արտառոց լուծում. լոգասենյակի փիրուզագույն կահույք: Իսկ եթե լոգասենյակում կա պատուհան, ապա այն փիրուզագույն վարագույրի կարիք ունի:

piruzaguyn-interier-7

Փիրուզագույնը ստեղծում է լոգասենյակին բնորոշ մաքրության ու զովության զգացողություն: Բայց որպեսզի ինտերիերը չափազանց սառն ու անհարմար չլինի, անհրաժեշտ է տաք շեշտադրումներ անել: Օրինակ՝ կարելի է ընտրել փայտյա կահույք կամ սահմանափակվել միայն մեկ փիրուզագույն պատով, իսկ մնացած պատերը ներկել ավազագույն կամ ձիթապտղի գույն:

Խոհանոցում փիրուզագույն «պայթյունի» տեսություն

piruzaguyn-interier-2

Չնայածա այն բանին, որ փիրուզագույնը դասվում է սառը գամմային, կարելի է այն օգտագործել նաև խոհանոցում. բավական է փիրուզագույնը լրացնել տաք երանգներով: Հակադրությունների խաղով ստացվում են անսպասելի և երբեմն նույնիսկ հիասքանչ արդյունքներ: Օրինակ՝ խոհանոցային փիրուզագույն կահույքի ու կարմիր կամ սև կերամիկական սալիկի համադրությունը արտասովոր և նորաձև տեսք է ունենում:

Եթե անհրաժեշտ է մի քանի օրիգինալ նրբագիծ ավելացնել արդեն պատրաստ ինտերիերում, լավ կլինի դա անել տեքստիլային տարրերի օգնությամբ: Եվ եթե սփռոցներն ու բազմոցի բարձերը հարմար են ոչ բոլոր ոճերին, ապա վարագույրը ցանկացած խոհանոցի պարտադիր բաղադրիչ է, սկսած միջերկրական ոճից մինչև հայ-թեք:

piruzaguyn-interier-5

Փիրուզագույն դասական վարագույրներն իրենց տեղը կարող են գտնել քանթրի կամ պրովանս ոճի խոհանոցում: Անանուխի գույնի լակոնիկ հռոմեական վարագույրները հաջող լուծում են մինիմալիստական ինտերիերի համար: Լոֆթին նույնպես հարմար են հռոմեական մոտիվները կամ փիրուզագույն գլանավարագույրները:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ