Պլաստիկե պատուհաններ` վերանորոգում սեփական ձեռքերով

Պլաստիկե-պատուհաններ-3

Պլաստիկե ժամանակակից պատուհանների կառուցվածքը հնարավորություն է տալիս կարգավորել պատուհանի ամուր փակվելը և անհրաժեշտության դեպքում կարգավորումներ անել: Սակայն, երբեմն նույնիսկ ամենաորակյալ ֆուրնիտուրը վերանորոգման կարիք է զգում: Այս անգամ կպատմենք, թե ինչպես պետք է կարգավորել պլաստիկե պատուհաններ և վերացնել ոչ մեծ թերությունները:

Անհրաժեշտ գործիքը

Կախված նրանից, թե ֆուրնիտուրը ի՞նչ ֆիրմայի արտադրանք է կամ ինչպիսի՞ խնդիր է առաջացել, վերանորոգման համար անհրաժեշտ կարող են լինել տարբեր գործիքներ:

  • 4 մմ չափի վեցանիստ բանալի (այն կարելի է գտնել ցանկացած հեծանվորդի հավաքածուում),
  • T, TX մակնշումով (աստղաձև) գլխադիրով և սովորական` 3-4- րդ համարի խաչաձև գլխադիրով  պտուտակահան,
  • համակցան,
  • աէրոզոլ WD-40:

Կարգավորման կետերը

Դիտարկենք ամենատարածված խնդիրները, երբ պլաստիկե պատուհանները կարգավորման կարիք են ունենում, կախված եղանակից, կամ փոքր անսարքությունների պատճառով: Մենք կնկարագրենք միայն աշխատանքի ընդհանուր տեխնոլոգիան, քանի որ կախված պատուհանի արտադրողից որոշ նրբություններ կարող են փոփոխվել: Դրա համար կարող եք ուսումնասիրել նաև արտադրանքին կցվող ուղեցույցները:

Պատուհանի և պատշգամբի բռնակների վերանորոգումը

Բռնակի խախտվելը

Շարժվող բռնակը նորոգելու համար բավական է ձգել դրա ամրակները։ Սա պլաստիկե պատուհաններ կարգավորելու ամենահեշտ եղանակն է, որը կօգնի կարգավորել պլաստիկե պատուհաններ։ Կարգավորման մեխանիզմը գտնվում է  փակված՝ յուրաքանչյուր բռնակի տակ։ Այն պետք է քաշել դեպի մեզ և ամբողջ ուղղահայաց պտտել։ Կբացվեն երկու հեղույսներ, որոնք կարելի է ձգել սովորական խաչագլուխ պտուտակահանով։

plastike-patuhanner-1

Կողպեքով բռնակի  տեղադրումը կամ փոխարինումը

Եթե երեխաներ ունեք, կարևոր է նրանց ապահովագրել պատուհանից դուրս ընկնելու վտանգից։ Հենց դրա համար են մշակվել կողպեքով հատուկ բռնակները, որոնք թույլ չեն տա երեխային ինքնուրույն բացել լուսամուտը։

Բռնակը քանդելու համար նախ պետք է հանել դեկորատիվ մակադրակը, ինչպես նախորդ դեպքում։ Երկու հեղույսները թուլացնելուց հետո թեթևակի տարուբերելով հանեք բռնակը։ Այնուհետև դրեք նորը նույն դիրքով և հեղույսները հետ ձգեք։ Պատուհանի բռնակի փոխարինումը տևում է բառացիորեն 1 րոպե։

Եթե խափանվում է բռնակի աշխատանքը՝

Այս խնդիրը մի քանի պատճառներ կարող է ունենալ։ Լուծումը կարող է լինել պարզապես բռնակի և ամբողջ ֆուրնիտուրի յուղելու մեջ։ Եթե բռնակը փակելու համար մեծ ջանքեր են պահանջվում, ապա պետք է կարգավորել պլաստիկե պատուհանի փեղկերի սեղմակը։

Մեխանիզմը յուղելու համար պետք է բռնակը դուրս քաշել, փոշեկուլով մաքրել ինչպես բռնակը, այնպես էլ մոնատաժային բացվածքը։ Այնուհետև պետք է ջրիկ կազմությամբ քսուքով (օրինակ` կարի մեքենայի յուղով) յուղել շարժական դետալները։ Եթե կոռոզիայի հետքեր կան, մակերեսը պետք է մշակել WD 40 աէրոզոլով։

Եթե բռնակը լռվել է՝

Եթե նման բան է տեղի ունեցել, չի կարելի ոչ մի դեպքում պտտել այն։ Ամենայն հավանակնությամբ արգելափակող մեխանիզմը սխալ է աշխատել, ինչը թույլ չի տալիս պատուհանին փոխել դիրքը  բաց վիճակում։ Այդ խնդիրը լուծելու համար պետք է արգելափակիչի լծակը ձեռքով հետ քաշել. այն տեղադրված է փեղկի կողաճակատին`բռնակի ուղղությամբ։ Արգելափակիչը երկու տեսակի կառուցվածք կարող է ունենալ։

  1. Կողաճակատին ամրացված լեզվակի տեսքով թիթեղի, որը պատուհանը բացելիս շարժվում է և խտարարի նկատմամբ անկյունային դիրք ընդունում։
  2. Ճարմանդի տեսք ունեցող արգելափակիչով, որը բացելիս խտարարի վրա է բարձրանում:

Պլաստիկե պատուհաններ ` վերանորոգում սեփական ձեռքերով. փեղկերի կարգավորումը ձմռանն ու ամռանը

Շրջանակի սեղմումը ստուգելը շատ հեշտ է. վերցրեք թղթի մի թերթ և փեղկը փակեք վրան: Եթե թերթը հեշտ է դուրս գալիս, նշանաում է սեղմումը բավարար չէ, անհրաժեշտ է կարգավորել: Եթե թուղթը դժվարությամբ է դուրս գալիս  կամ էլ քաշելիս պատռվում է, նշանակում է կագավորումները ճիշտ են արված:

Խտարար  ռետինե ժապավենը ժամանակի ընթացքում կորցնում է իր ծավալը և պատուհանի շուրջ արանք կարող է բացվել: Երբեմն այդ արանքը բացվում է եղանակի սեզոնային փոփոխությունների ժամանակ՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հետևանքով:  Այդ խնդիրը վերացնելու համար պարտադիր չէ ռետինե շերտը փոխել: Կարող է բավարար լինել մեխանիզմի կարգավորումը:

Եթե ձեր տարածաշրջանում ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ են լինում, ապա պլաստիկե պատուհանների կարգավորումը ձմռան ու ամռանը անխուսափելի է դառնում: Դա հնարավորություն է տալիս կոնստրուկցիայի ներքին լարվածությունը թուլացնելու շնորհիվ մեծացնել պատուհանների ռետինե խտարարի շահագործման ժամկետը:

  • • Եթե նայեք փեղկի կողաճակատին, ապա  մետաղական խլացուցիչի կտրվածքներում կգտնեք օվալաձև գլաններ, որոնք կոչվում են դարձյակ (էքսցենտրիկ) :
  • • Շրջանակի վրա ակոսներ կան, որոնց մեջ մտնում են կառչանները (зацеп) բռնակը պտտելիս, որպեսզի ամուր սեղմեն փեղկը: Դրանց կարգավորումը կարելի է իրականացնել դարձյակների դիրքի փոփոխության միջոցով:

Դարձյակների կագավորումը

  • • Լուսանկարում պատկերված է պլաստիկե պատուհանի կարգավորման օրինակ, ինչը կարելի է անել ինքնուրույն՝ առանց վարպետ հրավիրելու:  Ինչպես տեսնում եք սեղմման ուժգնությունը մեծացնելու համար դարձյակը պետք է պտտել 90 աստիճան: Կախված արտադարողից՝ այն կարելի է պտտել կամ ձեռքով կամ էլ պտուտակահանով: Ուշադրությոն դարձրեք, որ լուսանկարում աջից պատկերված դարձյակները պտտվում են ոչ թե իրենց առանցքի շուրջը, այլ ոչ մեծ շառավղով:
  • • Եթե դարձյակները կարգավորելու հնարավորություն չկա, ապա անհրաժեշտ է պտտել շրջանակի վրայի պատասխան կառչանները. դրա համար սովորաբար անհրաժեշտ է ունենալ վեցանիստ բանալի:
  • • Երբ բռնակի մոտ սեղմման ուժգնությունն արդեն կարգավորված է, պետք է անցնել կախոցների թևի սեղմման  կարգավորումներին:  Դրա համար ներքևի հատվածից պետք է հանել պլաստիկե խլարարը:
  • • Ներսում կգտնեք վեցանիստ գլխիկով 2 հեղույսներ և մեկն էլ` թաքնված. Դրանց միջոցով կարող եք կարգավորել փեղկերի դիրքը: Սեղմման ուժգնությունը կարգավորվում է պատուհանին ուղղահայաց դիրքով գտնվող մի հեղույսով: Ցանկալի է կարգավորումն անել պատուհանը փակ վիճակում: Հեղույսի պտույտը ժամացույցի սլաքի ուղղությամբ ավելացնում է սեղմման ուժգնությունը, հակառակ ուղղությամբ` թուլացնում:
  • • Փեղկի վերին մասը այլ կերպ է ամրացվում` հատուկ մեխանիզմով, որն անվանում են մկրատ: Դրան հասանելիություն ունենալու համար պատուհանը պետք է բացել, սեղմել փեղկի կողաճակատին գտնվող արգելափակիչի մեխանիզմին (այն ռետինե միջադիրին ամրացված է անկյան տակ և զսպանակվում է ):
  • • Արգելափակիչը սեղմած վիճակում պատուհանի բռնակը պտտեցրեք օդափոխման վիճակի ուղղությամբ: Փեղկը վերին ծխնուց դուրս կգա և կախված կմնա միայն վերևի մկրատից և ներքևի ծխնուց: Այդպես հասանելիություն կունենաք գլխիկին, որի կարգավորմամբ կարող եք փոխել շրջանակի սեղմումը:

Եթե փեղկի ծայրը հպվում է շրջանակին՝

Եթե լուսամուտը երկար ժամանակ մնացել է բաց վիճակում կամ փեղկը կտրուկ բացել /փակել են, պահող մեխանիզմը կարող է խախտվել և ձևախեղվել: Եթե լուրջ թերություններ չեն առաջացել, կարող է լուծում լինի ծխնիների ձգումը:

  • • Փեղկի դիրքը փոխելու համար ներքևի ծխնու և վերևի մկրատի հեղույսները ձգեք վեցանիստ բանալիով: Ներքևի ծխնու վրայից հանեք պլաստիկե պահպանիչ գլխադիրը  և դրա վերին մասում կտեսնեք վեցանիստ հեղույսը: Փեղկն իջեցնելու համար այն պտտեք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, բարձրացնելու համար` ժամացույցի սլաքի ուղղությամբ:
  • • Մետաղապլաստից զանգվածեղ պատուհանների և դռների վրա կարող են լրացուցիչ չափաբերիչներ լինել (доводчик), որոնք փեղկը փակվելուց առաջ մի փոքր բարձրացնում են: Եթե ձեզ մոտ նման մեխանիզմ կա, այն ևս մի փոքր կարգավորման կարիք կունենա:
  • • Եթե փեղկը շրջանակին քսվում է ոչ թե վերևից կամ ներքևից այլ կողքից, ապա կարգավորման կարիք ունի մեկ այլ մեխանիզմ: Ծխնու ներքևի մասում կա պատուհանին զուգահեռ տեղակայված հեղույս: Դրան հասնելը հեշտացնելու համար այն բանալու երկու գլխիկ ունի` մեկը փեղկի կողմից, մյուսը`շեպի:
  • • Եթե շեպը շատ մոտ է և հեղույսին հասանելիություն չկա, պետք է փեղկը բացել և օգտագործել երկրորդ տարբերակը: Հեղույսը ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտելիս փեղկը դեպի աջ կտեղաշարժվի, հակառակ ուղղությամբ` ձախ:
  • • Վերևից կարգավորումը մի փոքր այլ կերպ է իրականացվում: Դրա համար պետք է փեղկն ամբողջովին բացել և գտնել մեխանիզմի կողքին գտնվող հեղույսի` մի փոքր ներս ընկած գլխիկը: Այն պտտելով կարող եք փոխել փեղկերի  վերին մասի դիրքը դեպի աջ կամ ձախ:

Պլաստիկե պատուհանների հետ կապված խնդիրները կարող են լուծվել նաև առանց վարպետ հրավիրելու: Փեղկերի դիրքի ու սեղմման աստիճանի, մեխանիզմի հիմնական անսարքությունները կարելի է վերացնել ընդամենը մի քանի րոպեում` ֆուրնիտուրի պարզ կարգավորումների միջոցով:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ