Փոփ-արտ ոճն ինտերիերում
Եթե ուզում եք, որ ձեր բնակարանն ունենա վառ ու ոճային ինտերիեր, ապա փոփ-արտ ոճը հենց ձեզ համար է։
Ոճի անվանումը թարգմանաբար նշանակում է տարածված արվեստ։ Խոսքն այս դեպքում ոչ թե բարձր, այլ հասանելի արվեստի մասին է։
Փոփ-արտ ոճի առանձնահատկություններն ինտերիերում
- Արտասովոր ու կրեատիվ մոտեցում անգամ ամենահասարակ իրերին
- Վառ գույներ ու համադրություններ
- Ոչ թանկ հարդարման նյութերի ու կահույքի օգտագործում
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ․ կարող են շեշտվել նույնիսկ ամենաարտասովոր ու անսպասելի օբյեկտները
- Գունեղություն, կրեատիվություն, զգացմունքայնություն
- Տարբեր նյութերի օգտագործում, որոնցից ավելի նախընտրելի են՝ պլաստիկը, ապակին, մետաղը, գործվածքը, սինթետիկ նյութերը, թուղթը, արհեստական կամ բնական կաշին։
Աքսեսուարները փոփ-արտ ոճում
- Արտասովոր ջահեր
- Փոփ-արտ ոճով նկարներ
- Յուրօրինակ ծաղկամաններ՝ բազմաձև կառուցվածքով
- Ինտերիեր կարելի է ներմուծել սեփական ձեռքերով պատրաստված կրեատիվ աքսեսուարներ
Գործվածք
- Գործվածքը հնարավորինս քիչ պետք է լինի
- Պատուհաններին սովորաբար վարագույրներ չեն լինում։ Դրանց փոխարեն կարելի է օգտագործել շերտավարագույրներ կամ գլանավարագույրներ
- Եթե ձեր բնակարանն առանց վարագույրների չեք պատկերացնում, ապա կարող եք ընտրել վառ գույնի վարագույրներ արտասովոր նախշերով
- Ծածկոցներ նույնպես հարկավոր չեն․ բազմոցը կարելի է լրացնել բարձերով
Լուսավորություն
Լուսավորությունը մեծ կարևորություն ունի, քանի որ հենց դրա շնորհիվ է բնակարանին պայծառություն հաղորդվում։
Կահույք
Կահույքը պետք է լինի պարզ, բայց միևնույն ժամանակ կրեատիվ։ Նախընտրելի են պլաստիկե, ապակե ու մետաղյա իրերը։
Բնակարանում կենդանություն ստեղծեք փոփ-արտ ոճի միջոցով։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ