Փոքր բաղնիքի դիզայն գաղափարներ

փոքր-բաղնիքի-դիզայն-դիզայնի-գաղափարներ-6

Այժմ շատ քչերը լայնարձակ լոգասենյակներ ունեն, այդ իսկ պատճառով վերանորոգելիս դիզայնի հարցում խնդիր է առաջանում: Այս ամենից խուսափելու համար պետք է այնպես անել, որ փոքր լոգասենյակի վերանորոգումն օպտիմալ լուծումներով լինի։

Դիզայն

Փոքր լոգասենյակները նախագծելիս շատ կարևոր է ամեն մի սանտիմետրն օպտիմալ օգտագործել։

poqr-baxniqi-design-designi-gaxaparner-1
             Համատեղ լոգարան և լոգախցիկ

Այժմ լավ լուծում է համարվում լոգախցիկների օգտագործումը, քանի որ վերջիններս ավելի քիչ տեղ են զբաղեցնում և ոչ շատ թանկ արժեն։ Տարածքը տեսողական մեծացնելու համար խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ հնարքները։

  • Պատերին լայն ուղղահայաց գծեր և նեղ եզրազարդեր,
  • Մակերևույթների բաց երանգներ,
  • Փայլուն և հայելային մակերևույթներ,
  • Հատուկ լուսավորություն,
  • Ավելորդ դետալների բացակայություն։

 

poqr-baxniqi-design-designi-gaxaparner-2
      Խրուշովյան լոգասենյակի դիզայն

 

poqr-baxniqi-design-designi-gaxaparner-3
    լոգասենյակ 150×135սմ
poqr-baxniqi-design-designi-gaxaparner-4
Նորոգված 150×135սմ չափի լոգասենյակի դիզայն
փոքր-բաղնիքի-դիզայն-դիզայնի-գաղափարներ-4
Անկյունային լոգախցիկը, զուգարանակոնքն ու լվացարանը թույլ են տալիս տարածքը տնտեսել

Խորհուրդ. Խրուշովյան նախագծերից շատերում սանտեխնիկայի խողովակները տեղադրված են մուտքի հակառակ անկյունում, որտեղ սովորաբար լվացքի մեքենան է դրվում։ Խորհուրդ ենք տալիս, դրանք տեղափոխել, որպեսզի ծորակին հեշտ հասնեք։

Բացի այդ պետք է վերանախագծում անել. պատը քանդել և տարածք տնտեսել։ Ընդ որում, անպայման չէ սանտեխնիկան նույն տեղում թողնել։

փոքր-բաղնիքի-դիզայն-դիզայնի-գաղափարներ-5

Պատերի հարդարում

Եկեք դիտարկենք փոքր լոգասենյակների հարդարման համար ամենատարածված նյութերը։

Կերամիկական սալիկ

Կերամիկական սալիկը  բարձ խոնավություն ունեցող տարածքների հարդարման ամենատարածված նյութերից է: Այն երկարադիմացկուն է, պրակտիկ, ոչ շատ թանկ և որ ամենակարևորն է՝ ավելորդ տարածք չի զբաղեցնում։

Խճասալ

Խճասալերը գեղեցիկ են դիտվում ցանկացած տարածքում, ի տարբերություն սալիկների, դրանք շատ ավելի թանկ արժեն։ Սակայն խճասալերով շատ տպավորիչ և գեղեցիկ ինտերիեր կարող եք ստանալ։ Վերջիններս լինում են ինչպես քառակուսի, այնպես էլ տարատեսակ զվարճալի ու հետաքրքիր ձևերով։ Խճասալերի սոսնձումը շատ հեշտ է և նման է սալիկների սոսնձմանը։

ՊՎՔ (ПВХ պոլիվինիլքլորիդ) պանելներ

Պատերի հարդարման լավ տարբերակ են նաև պլաստիկե պանելները։ Դրանք հեշտ և արագ են մոնտաժվում, սակայն մի քիչ տարածք են զբաղեցնում, քանի որ ամրանում են չորսուների կամ պրոֆիլների վրա։ Կարող են լինել ինչպես սպիտակ, այնպես էլ տարատեսակ պատկերներով, նախշերով և ռելիեֆներով։

Ճկուն քար

Նոր բնական նյութ է, որը ստացվում է հին կրաքարային շերտերը կտրելուց։ Վերջիններս շատ գեղեցիկ և էկոլոգիապես մաքուր են, սակայն թանկ արժեն, ինչի պատճառով էլ ոչ բոլորին են հասանելի։

Պաստառներ

Խոնավ տարածքների համար պաստառապատումը ոչ այնքան հարմար տարբերակ է, սակայն շատերը հենց այդ տարբերակն են ընտրում։ Եթե որոշել եք բաղնիքը պաստառապատել, ապա պատրաստ եղեք նրան, որ կարճ ժամանակ անց պաստառները հնարավու է կպոկվեն խոնավությունից։

Լոգասենյակի հատակը

Փոքր լոգասենյակի հատակը նորոգելու համար հարմար են ստանդարտ հատակային ծածկույթները. կերամիկական և կերամոգրանիտե սալիկները կամ լցնովի հատակները։ Բացի այդ, կարող եք տաքացվող հատակ տեղադրել, որը ծածկույթը տաքացնելով ավելորդ խոնավությունից կազատի։

Առաստաղ

Բացի առաստաղը ներկելուց, կարող եք կախովի և ձգվող առաստաղներ, ինչպես նաև պլաստիկե պանելներ օգտագործել: Հարմար է նաև Արմսթրոնգ առաստաղներ օգտագործումը։ Խորհուրդ ենք տալիս լուսավորության մի քանի աղբյուրներ ստեղծել, օրինակ հարմար տարբերակներ են ներկառուցվող և ուղղորդող լուսամփոփները։

Լոգասենյակը վերանորոգելիս գեղեցիկ դիզայն մտածեք, նախագիծ կազմեք և ստեղծեք Ձեր երազանքի ինտերիերը։ Դե իսկ ժամանակակից շինանյութերը թույլ կտան վերանորոգում անել առանց հատուկ պատրաստվածության, այնպես որ, մի վախեցեք և գործի անցեք։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ