Փոքր բաղնիքի վերանորոգում. կոմպակտ ինտերիերի օրինակներ

poqr-baxniqi-orinakner-5

Ոչ մեծ բաղնիքի վերանորոգումն առաջին հերթին սկսվում է ինչ-որ բան փոխելու կամ շտկելու ցանկությունից։ Այդ դեպքում պետք է լավ պատկերացնեք, թե ինչ ունեք, և դրա հիման վրա նոր դիզայն մշակեք։ Թեև բաղնիքի տարածքը փոքր է, բայց վերանորոգումը հեշտ և արագ արվող գործ չէ։

Փոքր բաղնիքի վերանորոգում . նախապատրաստական փուլ

Որպեսզի լոգարանը հաճախակի վերանորոգելու կարիք չառաջանա, պետք է ընթացքում  առաջացած մանր թերությունները պարբերաբար հեռացնել։ Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ վիճակում է լոգարանը։

Դրա համար անհրաժեշտ է.

  • Լոգարանի ճշգրիտ չափագրում (պետք է չափել հատակը և առաստաղը, քանի որ հաճախ մի քանի սանտիմետրի տարբերություն է լինում)։
  • Ստուգեք խողովակների և սանտեխնիկայի վիճակը:
  • Պատերը, հատակն ու առաստաղը զննեք, որպեսզի բորբոս և սունկ չլինի, որոնք կարող են լինել անկյուններում, և բոլոր այն մասերում, որտեղ խոնավ է։
  • Ստուգեք օդափոխության վիճակը։ Այս փուլի ընթացքում, կորոշեք, թե ի՞նչ նյութեր են անհրաժեշտ հետագա վերանորոգման համար:

Նախապատրաստական աշխատանքներն ու խորհուրդները

Առաջին հերթին պետք է բաղնիքը տեխնիկայից և ավելորդ իրերից ազատել, օդափոխությունը միացնել, որպեսզի տարածքը չորանա։ Եթե սանտեխնիկան փոխելու եք, ապա այն հեռացրեք` սենյակի բոլոր իրերը հանելուց հետո։ Մի քիչ չորացնելուց հետո, պատերը, լոգարանի տակն ու խողովակները անպայման պետք է հակասնկային լուծույթով մաքրել, քանի որ նույնիսկ չնչին բորբոսը կարող է խնդիրներ առաջացնել։ Եթե գեթ մի տեղ սունկ կա, ապա պետք է ամբողջ տարածքը ախտահանել։

Եթե սանտեխնիկան թերություններ ունի կամ 5 տարուց ավելի եք տեղադրել, ապա փոխելու կարիք կա։

Հիմնական տարրերի տեղակայման առանձնահատկությունները

Որպեսզի փոքրիկ լոգասենյակը հարմարավետ լինի, պետք է առաջին հերթին ողջ սանտեխնիկան քողարկել պատերի մեջ:

Հարմարավետ լոգասենյակ ստանալու համար, պետք է նախապես ամեն ինչ լավ նախագծել։

Սենյակի տեսողական մեծացում

Անգամ ամենափոքր բաղնիքը հնարավոր է տեսողական մեծացնել։ Տարածքը մեծացնելու համար օգտագործեք հետևյալ հնարքները՝ «Գույնի խաղ», հայելիներ և լույս 🙂

«Գույնի խաղ»-ը սենյակը բաց գույներով մեծացնելու տարբերակ է. բաց և պաստելային տոները, անգամ թույլ լուսավորության դեպքում սենյակը տեսողական մեծացնում են։ Կարելի է պայծառ շեշտադրում անել, օրինակ` կոնտրաստային գույնով հորիզոնական գիծ։

պաստառների-տեսակները-11

Լոգասենյակի ծավալը տեսողական մեծացնելու նպատակով հայելիներ օգտագործեք, ընդ որում այնպես, որ Ձեր հայացքը մշտապես հայելանման արտացոլանքը տեսնի։ Հաճախ, հայելապատում են պատերից մեկն ու առաստաղը։

Ճիշտ լուսավորությունը ևս, տարածքը տեսողական մեծացնում է։ Հաճախ նիշայով առաստաղ են անում, որպեսզի լամպերն ու լուսավորության համակարգը քողարկեն, բացի այդ լուսավորությունը պետք է այնպես տեղադրել, որ աչքերը չկուրացնի։

Պրոֆեսիոնալ հնարքներ և լուծումներ

Ներկայացնում ենք որոշ դիզայներական լուծումներ, որոնք անգամ ամենափոքր սենյակը տարբեր հնարքների շնորհիվ, տեսողական կմեծացնեն:

  • Առաջին հերթին սկսեք դռնից։ Լավ կլինի շարժական դուռ տեղադրել, որպեսզի տարածքը չկորչի։ Փայտի փոխարեն լավ կլինի ավելի թեթև մոդելներ օգտագործել` անփայլ ապակիով։
  • Պահարանները պետք է տեղադրել անկյուններում, լվացարանի տակ, լոգարանի վերևի և ներքևի հատվածներում: Պահարանների դռները ևս պետք է շարժական լինեն, որպեսզի տարածքն օպտիմալ օգտագործվի։
  • Սալիկի չափից և դասավորությունից կախված, կարելի է սենյակը տեսողական ոչ մեծ տարածքների բաժանել. տարբեր տեսակի, գույնի և կազմության սալիկներ ընտրեք։
  • Լվացարանի տակ լուսավորությունով մեծ հայելի տեղադրեք։
  • Ստանդարտ լոգարանը կարելի է լոգախցիկով փոխարինել, ինչն ահագին տարածք կտնտեսի:

Փոքր բաղնիքի վերանորոգում . ինչպե՞ս ընտրել դիզայնը

Փոքր բաղնիքի դիզայնը նախագծելիս, պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին սանտեխնիկային, որոնց տեղադրությունը հաճախ հնարավոր չէ փոխել: Սակայն, այժմ գոյություն ունի սանտեխնիկան կախելու հնարավորություն, և Դուք կարող եք զուգարանակոնքը, լվացարանն ու բիդեն կախել դրանց վրա, ընդ որում, բոլոր խողովակներն ու մնացած մասերը պատի մեջ քողարկել։ Դա հատկապես կիրառելի է համատեղ սանհանգույցի դեպքում։

Այսպիսով, բաղնիքի վերանորոգում սկսելուց առաջ, ամեն ինչ պետք է լավ մտածել, որպեսզի վերանորոգելուց հետո հնարավորինս հարմարավետ լինի։ Տարածքը տեսողական մեծացնելու հարցում, ժամանակակից հնարքների շնորհիվ, անպայման լավ արդյունքի կհասնեք 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ