Փոքր պատուհանի վարագույր. Հետաքրքիր դիզայն լուծումներ

Հյուրասենյակի ու ննջարանի վարագույրները պատուհանների ձևավորման կյարևոր տարր են ու որոշում են ինտերիերի վերջնական դիզայնը: Շատերին է հետաքրքրում՝ ինչպիսի վարագույրներ ընտրել փոքր պատուհաններ ունեցող սենյակի համար և ինչպիսին՝ ընդարձակ սենյակի:

Ինչպես տեսողակորեն մեծացնել փոքր պատուհանը

Լուսամուտի ոչ մեծ խոռոչները ներկելուն հատուկ մոտեցում է պետք: Հարդարանքը պետք է բավականաչափ համեստ լինի, որ չճնշի փոքր մակերեսը: Որքան պատուհանախոռոչը մեծ է, այնքան լայն է թվում տարածքը: Այստեղ օգնության կհասնեն դիզայներական հնարքները:

Թեթև գործվածքների օգտագործումը

Եթե ծանր վարագույրների սիրահար եք, պետք է հրաժարվեք դրանից: Փոքր պատուհանների գամար իդեալական են շղարշն ու շիֆոնը

Միայն բաց գույներ

Սպիտակ, բեժագույնի տարբեր երանգներ, թույլ պատելային երանգներ. այս բոլորը կիրառելի են մեր դեպքում: Մինչդեռ հագեցած կամ մուգ գույները տեսողականորեն կկրճատեն լուսամուտի սանտիմետրերը:

Նախշերի բացակայությունը

Փոքր պատուհանների համար ավելի լավ է ընտրել հարթ, միատոն գործվածքներ: Նախշերը խորհուրդ չեն տրվում, քանի որ տեսողականորեն փոքրացնում են ինտերիերը:

Դատարկ լուսամուտագոգեր

Չարժե լուսամուտագոգը ծանրաբեռնել: Բարձր ծաղիկները, լամպերը կամ գրքերն այստեղ լավ չեն նայվում. դրանք ոչ միայն տեսողականորեն փոքրացնում են պատուհանաբացվածքը, այլև սահմանափակում բնական լույսի թափանցումը:

Թելանման վարագույրներ

Ննջարանի ու հյուրասենյակի համար ավանդաբար ընտրում են դասական պատուհաններ, իսկ վերջին ժամանակներում սկսել են հաճախ ընտրել թելանման յուրօրինակ վարագույրներ, որոնք կուրացուցիչ նրբություն ունեն:

Փոքր պատուհանները կարող են զարդարվել քիվին ամրացված լարերի կամ թելերի ծայրից կախվող մանր բյուրեղներով:

Հռոմեական վարագույրներ, ռոլետներ

Մեծ տարածում են գտնում հռոմեական վարագույրները կամ դեկորատիվ նյութից պատրաստված շերտավարագույրները: Դրանք սազում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ինտերիերին: Ոճը շատ բանով կախված է այն նյութից, որից նրանք պատրաստված են:                                                                                                                                              

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ