Փոքր սենյակի ճիշտ ձևավորում

interier-13

Բոլորն էլ կանգնել են փոքր սենյակը կահավորելու խնդրի առջև։ Ֆունկցիոնալ և կոմպակտ սենյակը փոքր բնակարաններում գերխնդիր է։ Այսօր կներկայացնենք ոչ մեծ սենյակների հետաքրքիր լուծումներ և կպատմենք՝ ինչպես մեծացնել յուրաքանչյուր դետալի ֆունկցիոնալությունը։ Իհարկե, բոլոր գաղափարները հնարավոր չէ իրականացնել մեկ ինտերիերում, սակայն դրանց մի մասը կարող եք  կիրառել դիզայնի մեջ։

Ինտերիերի դիզայն. պահարաններ և պահուստավորում

Ինչպիսի՞ն պետք է լինի փոքր սենյակի կահույքը, իհարկե, կոմպակտ և ֆունկցիոնալ, իսկ գույները պետք է համապատասխանեցնել ինտերիերի ոճին։ Խորհուրդ է տրվում օգտագործել բաց երանգներ, որոնք տարածքը տեսողական կընդարձակեն։ Օգտագործեք ամբողջությամբ հայելապատ պահարան-կուպեներ, որոնք տարողունակ են և համեմատաբար ավելի քիչ տեղ են զբաղեցնում։ Կարևորը պահարանի ներսի մասը ճիշտ օգտագործելն է. բոլոր դարակներն ու կախիչների հատվածը պետք է լավ մտածված լինեն, որպեսզի բոլոր իրերը տեղավորվեն։

Պետք է շատ հայելիներ տեղադրել, որպեսզի սենյակի տարածքը տեսողականորեն մեծացնեք։ Բայց  փայլուն մակերեսների հարցում պետք է զգուշ լինել։

interier-3

Օգտագործեք մահճակալի, բազմոցի և պատերի վրայի ազատ տարածությունը։ Օրինակ, մահաճակալի կամ բազմոցի մեջ կարելի է տեղավորել քիչ օգտագործվող իրերը։ Պատի վրա կարող եք դարակներ ամրացնել, որպեսզի հատակին դրված պահարանների պարունակությունը տեղավորեք այդտեղ։ Սակայն տարածքը պետք չէ ծանրաբեռնել. աչքի առջև որքան հնարավոր է քիչ անպետք իրեր պետք է լինեն։

interier-4

Փոքր ննջասենյակների կահույք

Փոքր ննջասենյակենրում տեղադրված մեծ կահույքը ողջ տարածքը զբաղեցնում է, դրա համար էլ կարող եք առաստաղից կախվող կամ պահարանում հավաքվող մահճակալներ օգտագործել, որոնք ցերեկը կարող եք հավաքել և տարածքն ազատել։

interier-5

Շատերն, առհասարակ, հրաժարվում են մահճակալներից և օգտագործում են բազմոցներ, որոնք փոքր սենյակների համար շատ հարմար են։

interier-6

Եթե սենյակը փոքր է, կարող եք երկհարկանի մահճակալներ վերցնել, որոնք թույլ են տալիս ազատ տարածքը գրագետ օգտագործել։

interier-7

Ինտերիերի դիզայն. լուսավորություն

Յուրաքանչյուր ինտերիերում մեծ դեր ունի ներդաշնակ լուսավորությունը։ Մոռացեք ջահերի մասին և տարբեր գոտիների համար փորձեք ստանալ բազմաշերտ լուսավորություն։ Այն թույլ կտա սենյակում կարգավորել լույսը. երբ պետք է լույսը պայծառ է, իսկ երբ երեկոյան ֆիլմ եք դիտում կարող եք մեղմ լուսավորությունը միացնել։

Հաճախ սենյակում ուղղորդող լուսամփոփներ տեղադրելու համար օգտագործում են մեկ կամ բազմամակարդակ գիպսաստվարաթղթե  և ձգվող առաստաղներ։ Բացի այդ, կարող եք օգտագործել լուսադիոդային ժապավեններ:

interier-8

Գոտիավորում

Գոտիավորումը թույլ է տալիս շեշտադրումներ կատարել, ինչպես նաև տեսողականորեն տարածքը մեծացնել:

interier-10

Սովորաբար գոտիավորման միջոցով մեկ սենյակում կարելի է համատեղել ննջասենյակը, աշխատասենյակը, հյուրասենյակը, իսկ երբեմն նաև խոհանոցը։

Բարձրահարթակ

Բազմաֆունկցիոնալ բարձրահարթակը տարածքը տնտեսելու և սենյակը գոտիավորելու հիանալի տարբերակ է։ Վերևում կարող է հանգստի գոտի կամ աշխատասենյակ լինել, իսկ տակը՝ տարողունակ դարակներ կամ շարժական մահճակալ։

interier-11

interier-12

Այս հոդվածում ներկայացրեցինք տարածքն ընդարձակելու և սենյակը ֆունկցիոնալ դարձնելու շատ հնարքներ։ Հետևեք մեր խորհուրդներին, պատրաստի լուծումները հարմարեցրեք Ձեր կարիքներին և կստանաք յուրահատուկ և պրակտիկ դիզայն։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ