Փոշեկլանիչ իրերն ինտերիերում

 Կան իրեր, որոնք շատ մեծ քանակությամբ փոշի են կլանում։ Interier.am-ի հետ փորձենք պարզել, թե որոնք են այդ իրերը։

Շատ հաճախ մարդիկ նախընտրում են փայլն ու գեղեցկությունը՝ մոռանալով խնամքի դժվարությունների մասին։

Բաց դարակներ

Բաց դարակները մշտապես գեղեցիկ են՝ անկախ նրանից խոհանոցային կահույք են, թե նախատեսված են գրքերի համար։ Բայց ինչ վերաբերում է փոշուն, ապա դրանք համար առաջին փոշեկլանիչներն են․ հատկապես եթե դրանց վրա դրվում է սպասք։ Այդ իսկ պատճառով պետք է գոնե ապակե դռնակներով մեկուսացնել այն փոշուց։
փոշեկլանիչ իրեր 1

Խոհանոցային պարագաներ

Փոշու աղբյուր են նաև մեր խոհանոցային օգնականները, որոնք ամրացված են պատին ու շատ հարմար են օգտագործելու համար։ Բայց եթե հաշվի առնենք, որ դրանք գտնվում են ոչ փակ տարածությունում և յուղի, կեղտի ու փոշու վտանգը շատ մեծ է, ապա որևէ պրակտիկության մասին խոսք լինել չի կարող։

փոշեկլանիչ իրեր 2

Մագնիսե ձող

Որքան արագ դրանք հայտնվել են խոհանոցում, նույնքան արագ էլ պետք է հրաժարվել դրանցից, քանի որ ընդամենը մեկ օր չօգտագործելու դեպքում դրանք պատվում են փոշով։

փոշեկլանիչ իրեր 3

Արհեստական ծաղիկներ

Մոռացեք բնակարանը ոչ բնական ծաղիկներով զարդարելու մասին, քանի որ դրանցում կլանվող փոշու քանակությունն այնքան մեծ է, որ իսկական սպառնալիք կարող է լինել ալերգիայի հակում ունեցողների համար։

փոշեկլանիչ իրեր 4

Բարձեր ու փափուկ խաղալիքներ

Բարձերն ու փափուկ խաղալիքները նպաստավոր պայմաններ են ստեղծում փոշին կլանելու համար։ Այդ իսկ պատճառով դրանք պետք է հաճախ լվանալ, հատկապես եթե երեխաները շատ են խաղում նման խաղալիքներով։

փոշեկլանիչ իրեր 5

Վարագույրներ

Որքան կտորը հաստ է ու ամուր, այնքան փոշին լավ է ներծծվում վարագույրի մեջ։ Լույսից պաշտպանվելու համար վարագույրները լավագույն տարբերակն են, բայց միևնույն ժամանակ պարբերական խնամք են պահանջում։

փոշեկլանիչ իրեր 6

Փոշու աղբյուրներ են նաև մահճակալների վելյուրե, զամշե փափուկ գլխակալները, հագուստի համար նախատեսված բաց պահարանները, որոնք նորաձև են ու գեղեցիկ, բայց խնամքի առումով հարմարավետ չեն։

փոշեկլանիչ իրեր 7

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ