Փող և հաջողություն բերող ծառեր

Բույսերը բացի այն, որ թթվածնի աղբյուր են, կարող են նաև նյութական բարեկեցություն բերել տուն: Առաջարկում ենք ծանոթանալ այն սենյակային բույսերին, որոնք հաջողություն, փող ու երջանկություն են բերում:

Փողաբեր ծառ.  «Հաստլիկ»

Բոլորն են ծանոթ այս բույսին, արդեն երկար տարիներ այն համարվում է նյութական բարեկացության խորհրդանիշ: Այն խնամելը շատ ժամանակ ու ջանք չի պահանջում: Անհրաժեշտ է բույսը դնել համապատասխան ծաղկամանի մեջ և չխանգարել աճելուն, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չկա: Հայտնի է, որ եթե տանտերը չի կարողանում խնամել ծառն ու այն չորանում է, ապա մոտ ապագայում հարստանալու սպասումներ կարող է չունենալ: Այդ իսկ պատճառով պետք է հետևել և երբեմն խոսել բույսի հետ:

Բոժենվիլա

Եվս մի ծառ, որը վաղուց ի վեր համարվում է փողի սիմվոլ: Խոսքը բոժենվիլա բույսի մասին է: Այն, ի տարբերություն նախորդի ավելի պահանջկոտ է, բայց չէ որ հանուն բարեկեցության կարելի է մի փոքր ժամանակ հատկացնել և ճիշտ խնամել այն: Բոժենվիլան պետք է առատորեն ջրել, հետևել սենյակի ջերմաստիճանին, քանի որ ջերմությունը բացասբար է անդրադառնում այս բույսի աճի վրա: Որպես արժանի նվեր ի պատասխան ձեր խնամքի այն կուրախացնի ձեզ իր ծաղկումով:

Պահիրա

Պահիրան նույնպես համարվում է փողաբեր ծառ: Այն նման է աղջկական հյուսքի`զարդարված գեղեցիկ տերևներով: Պահիրան հիանալի դեկոր կարող է լինել բնակարանում և մեծ հաջողություն բերել: Այս բույսը ցրված լույսի սիրահար է և պահանջում է, որպեսզի իրեն հաճախ ցողեն ջրով:

Բամբուկ

Քչերին է հայտնի, որ բամբուկը խորհրդանշում է բարեկեցություն նրանց համար, ովքեր ունեն այն իրենց բնակարանում: Բամբուկի հաստ ցողուններն օժտված են հզոր էներգիայով, որը փոխանցում են տանտերերին, ինչն էլ օգնում է ավելի հեշտ հարստանալ: Այդ իսկ պատճառով պետք է լավ խնամել և ոչ մի դեպքում թույլ չտալ, որպեսզի հողը չորանա:

Փողի ծառ

Հաջողություն ու փող բերող մի ծառ ևս, որը ոչ միայն հարստություն, այլև հաջողություն ու երջանկություն է բերում: Ասում են` երբ ծաղիկը ծաղկում է, գեղեցիկ սեռը գտնում է իր երջանկությունը: Այն պետք է չափավոր ջրել և աշխատել չդնել այնտեղ, որտեղ ընկնում են արևի ուղիղ ճառագայթները:

Հիշեք, որ փողի ծառը վաճառել չի կարելի, քանի որ այդ դեպքում և՛ գնողը, և՛ վաճառողը կարող են ֆինանսական դժվարություններ ունենալ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ