Ընտրում ենք պողպատյա վաննա
Ժամանակակից լոգարանը ոչ միայն ջրային հաճելի պրոցեդուրաների վայր է, այլև հարմարավետ անկյուն, որտեղ կարելի է թուլանալ լարված աշխատանքային օրվա վերջում: Այս պատճառով այս վայրի կազմակերպումը հատուկ մոտեցում է պահանջում: Լոգարանը կամ վաննան լոգասենյակի կարևոր բաղադրիչն է, հետևաբար, այն պետք է ընտրել հատուկ ուշադրությամբ:
Ինչպիսի՞ վաննա ընտրել
Այսօր սանտեխնիկայի շուկան փայլում է առաջարկների բազմազանությամբ, մենեջերներն ու արտադրողներն ակտիվորեն աշխատում են գնորդներին հրապուրելու ուղղությամբ: Սակայն, ճիշտ ընտրություն կատարելը հեշտ չէ, առավել ևս, որ հաճախորդների հիմնական մասը ցանկանում է մեկ մոդելում համատեղել արժանիքների ու օգտակար ֆունկցիաների առավելագույն քանակություն:
Այս դեպքում լավագույն լուծում կարող է լինել պողպատյա վաննան, որը պրակտիկ է, ունի հաճելի դիզայն և խելամիտ գին 🙂
Պողպատյա վաննա . թվարկում ենք առավելությունները
Պողպատյա վաննան դիմանում է ինտենսիվ ու ծանրաբեռնված շահագործմանը, ժամանակի ընթացքում չի քերծվում ու չի շերտազատվում: Պողպատյա վաննա պատրաստելիս օգտագործվում է աղմուկը կլանող հատուկ նյութ, որպեսզի մետաղը ջրի շիթի ազդեցությունից չզնգզնգա:
Սովորաբար, պաղպատյա վաննաների մոդելները լինում են զուսպ էլեգանտ ոճի և առանց ավելորդ դեկորատիվ տարրերի, ինչը թույլ է տալիս դրանք տեղադրել ցանկացած ոչի լոգասենյակում՝ սկսած պերճաշուք ամպիրից ու վերջացրած ուլտրաժամանակակից հայ-թեքով:
Պողպատյա վաննաները, սովորաբար ունենում են կլորացված եզրեր ու բավական խորն են լինում, որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ սուզվել ու վայելել ջրային պրոցեդուրաները: Վաննաների երկարությունը լինում է 130-190 սմ:
Պողպատյա վաննաների կոմպլեկտում սովորաբար նախատեսվում են մետաղական հիմնակմախքը, ոտքերը, համաձույլ ամրանների դետալները: Որոշ արտադրողներ կոմպլեկտում ներառում են նաև արծնածածկը մաքրելու համար նախատեսված հատուկ նյութեր: