Պրովանս ոճն ինտերիերում
Interier.am-ը ներկայացնում է պրովանս ոճի ստեղծման պատմությունն ու առանձնահատկությունները:
Պրովանսը որպես ինքնուրույն ոճ զարգացում է ապրել 19-րդ դարում Ֆրանսիայում, երբ մարդիկ խուսափում էին աղմուկից ու փորձում էին կյանքի ռիթմը դարձնել հանգիստ ու հարմարավետ՝ այն ներմուծելով նաև բնակարանների ինտերիեր:
Ոճի առանձնահատկությունները
• Բաց գույների կիրառում՝ սպիտակ, մարմնագույն, բաց դեղին, բաց շագանակագույն և այլն
• Մեծ փայտե պատուհաններ՝ սպիտակ շրջանակներով
• Բուխարու պարտադիր առկայություն
• Փայտե կահույք՝ արհեստականորեն հնեցրած և ծաղկավոր աստառներով
• Գործվածքեղենի առատություն՝ պատրաստված բնական նյութերից (բամբակ, բուրդ և այլն) թեթև վարագույրներ, սփռոցներ, ծածկոցներ, գորգեր
• Ծաղկային կոմպոզիցիաների, ճենապակե, երկաթակուռ մոմակալների առկայություն
• Մեծամասամբ բուսական ու ծաղկային նախշերի կիրառում
• Լավ լուսավորություն՝ շնորհիվ մեծ պատուհանների, ջահերի, բազմաթիվ մոմակալների
• Հասարակ սպասք՝ ծաղկային նախշերով
Մի քանի խորհուրդ պրովանս բնակարանը պրովանս ոճով հարդարելու համար
• Պատերի համար օգտագործել անհարթ ծեփամածուկ: Երբեմն դիզայներները փորձում են անցքեր թողնել աղյուսե շարվածքի վրա՝ հնություն հաղորդելով ինտերիերին: Օգտագործվում են նաև ծաղկային նախշերով պաստառներ, աղյուսե շարվածք՝ հատկապես բուխարու հատվածում:
• Պրովանս ոճով տան դիզայնը ներառում է փայտե տախտակներով, քարե հատակներ: Երբեմն օգտագործվում են կիսամշակված տախտակներ: Հատակի հիմնական գույներն են՝ մարմնագույնը, բաց շագանակագույնը, իսկ մանրահատակը, լամինատն ու լինոլեումն այս ոճին չեն համապատասխանում:
• Առաստաղը ներկում են կամ սվաղում:
Իմանալով պրովանս ոճի առանձնահատկություններն ու հարդարման եղանակները՝ ավելի հեշտ կլինի կոմնորոշվել ոճային ընտրության հարցում ու բնակարանը հարդարել՝ ըստ Ձեր նախընտրած ոճի: