Քարի կիրառումն ինտերիերում

քարն ինտերիերում 1Դեռ վաղ ժամանակներից քարն օգտագործվում է շինարարական ու հարդարման նպատակներով։ Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել և ինչպե՞ս ստանալ ինտերիերային կատարյալ համադրություններ։ Այս և այլ մանրամասների մասին կխոսենք այս հոդվածում։
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ վերջին ժամանակներում ի հայտ են եկել շինարարական և հարդարման տարատեսակ նյութեր։ Չնայած սրան՝ քարը եղել և մնում է բնակարանների հարդարման ամենապահանջված նյութը։

Բնություն թե՞ տեխնոլոգիա
քարն ինտերիերում 2
Բնական քարերից բացի, մեծ կիրառություն ունեն նաև արհեստական քարերը, որոնք բավականին թեթև են, ինչը թույլ է տալիս խուսափել լրացուցիչ հիմք գցելուց։
Արհեստական քարը կարելի է կիրառել խոհանոցային տարբեր մակերեսների համար՝ ի տարբերություն բնական քարի, որից յուղի ու կեղտի հետքերը հեռացնելը դժվար է։

Դիզայներների նախընտրությունը
քարն ինտերիերում 3
Քարն իր մեծ հնարավորությունների շնորհիվ դարձել է դիզայներների ամենասիրելի նյութերից մեկը։ Քարի շնորհիվ կարելի է կենդանություն հաղորդել ինտերիերին։ Օրինակ՝ չեզոք գունային երանգներով հարդարված հյուրասենյակներին հիանալիորեն համապատասխանում են գրանիտը, մարմարը, կվարցը կամ դրանց փոխարինողները։ Դրանց շնորհիվ բնակարանին հաղորդվում է ամրություն ու հուսալիություն։
Հայտնի է, որ քարի ֆակտուրաները կարող են լինել բազմազան՝ հարթ, ակոսավորև ելուստներով՝ կրաքարի ու շերտաքարի դեպքում։
Պահպանելով իր վեհությունն ու անխախտությունը՝ քարն ինտերիերում ստեղծում է հանգստություն ու ներդաշնակություն։ Քարի կիրառման ոլորտները շատ լայն են՝ հատակի հարդարում, պատերի և սյուների երեսպատում և այլն։
Չնայած սրան՝ քարը պետք է զգուշորեն կիրառել ինտերիերում։ Օրինակ, եթե ինտերիերում կա վառ գույնի որևէ դետալ, ապա քարը ներդաշնակորեն ձուլվում է, սակայն երբեմն կարող է նաև ճնշվածության զգացողություն առաջացնել։
Քարն անփոխարինելի է էկոմինիմալիզմ, քանթրի և դասական ոճերի դեպքում։

Քար և փայտ՝ կատարյալ համադրություն
քարն ինտերիերում 4
Քարի բաց երանգները խորհուրդ է տրվում կիրառել ավելի մուգ գունային երանգներով հարդարված բնակարաններում։ Դրա շնորհիվ ավելանում է լույսը, տարածությունը դառնում է հարմարավետ ու ներդաշնակ։
Կատարյալ լուծում է գունային տաք երանգների ու բնական փայտից պատրաստված կահույքի համադրությունը։
Մուգ մոխրագույնի, կանաչի ու հողագույնի երանգները կարող են կրճատել լույսիներթափանցումը։ Այդ իսկ պատճառով էլ կարելի է սահմանափակվել միայն մեկ պատի կիառումով, իսկ մյուս պատերը ներկել կամ պաստառապատել։ Միևնույն ժամանակ քարի բաց երանգները կարող են համադրվել գունային տաք երանգների հետ՝ մարմնագույնից մինչև ոսկեգույն և շագանակագույն։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ