Ընտրում ենք քիվեր վարագույրների համար
Պատուհանի ու սենյակի ինտերիերի գեղեցկությունն ու կոկիկությունը պայմանավորված է քիվերի գրագետ ընտրությամբ։ Գոյություն ունեն քիվերի բազմաթիվ տեսակներ, որոնց մի մասը ինտրիերը լրացնող տարր է համարվում, իսկ մյուս մասն ընդգծում վարագույրը։
Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ծանոթանալ քիվերի տեսակներին ու գրագետ ընտրության չափանիշներին։
- Ըստ ամրակների տեսակների՝ քիվերը բաժանվում են երկու խմբի՝ պատին ամրացվող և առաստաղային քիվեր։ Դրանք պատրաստվում են մետաղից, պլաստիկայից ու փայտից։
- Ըստ կառուցվածքի՝ քիվերը լինում են միաշարք, երկշարք և եռաշարք։
- Ամենատարածված տարբերակներից են փայտե կլոր քիվերը, որոնք զարդարում են ցանկացած ինտերիեր և ավարտուն տեսք են տալիս։
- Ինտերիերը ներդաշնակ է լինում հատկապես այն դեպքում, երբ քիվերի գույնը համապատասխանում է հատակի ու առաստաղի երանգներին։
- Ալյումինից, արույրից ու չժանգոտվող պողպատից պատրաստված քիվերն ընդգծում են ինտերիերի յուրօրինակությունը, ոճն ու կոլորիտը։
- Պլաստիկե քիվերը համարվում են ամենամատչելին․ գունային բազմազանությունը թույլ է տալիս ընտրելու ցանկացած ինտերիերի ոճին համապատասխան քիվեր։
Կան նաև քիվեր, որոնցում ձողերի փոխարեն օգտագործվում են մետաղալարեր։ Իրենց կառուցվածքով դրանք թեթև են, ինչը մի կողմից առավելություն է, իսկ մյուս կողմից թերություն, քանի որ հնարավոր է այն չդիմանա ամուր ու հաստ գործվածքներով վարագույրների ծանրությանը։
Ինչպես ընտրություն կատարել
Ինչպես ընտրել այնպիսի քիվեր, որպեսզի երկար ծառայեն ու չկոտրվեն։ Թեթև վարագույրների համար կարելի է գնել մինչև 16 մմ, իսկ ավելի ամուր գործվածքով վարագույրների համար՝ 25-28 մմ տրամագծով դեկորատիվ քիվեր։
Սենյակը ընդարձակելու համար ձողն ամրացվում է ողջ պատի երկայնքով, իսկ առաստաղային քիվի շնորհիվ առաստաղն ավելի բարձր է երևում։
Սենյակում լույսի պահպանման համար ձողը պատուհանից ավելի երկար պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի վարագույրները տեղաշարժելու և սենյակը լուսավոր դարձնելու համար։
Եթե ուզում եք պատուհանը դեկորավորել երկու տարբեր վարագույրներով, ապա պետք է ընտրել երկշարք քիվեր։
Եվ վերջում, ընտրության ամենակարևոր չափանիշը համարվում է սենյակի ինտերիերին համապատասխանությունը։