Սալիկապատում փայտյա հատակի վրա
Հին տներից շատերում հատակը փայտից է: Այն քայլելիս կորանում է, այդ պատճառով սալիկապատումը ամենևին էլ հեշտ լուծվող խնդիր չէ: Այս նյութում մենք կպատմենք, թե ինչպես ինքնուրույն գլուխ հանել այդ խնդրից:
Սալիկի առավելությունները
Փայտի համեմատ սալիկի առավելությունները շատ են: Դրա որակները թույլ են տալիս այն օգտագործել խոհանոցում, լոգասենյակում, միջանցքում կամ զուգարանում: Սալիկն ունի մի շարք առավելություններ.
- չի վառվում,
- թունավոր նյութեր չի արտանետում,
- քիմիական նյութերի նկատմամբ կայուն է,
- մեծ ծանրաբեռնվածությա է դիմանում,
- էլեկտրական հոսանք չի անցկացնում,
- խոնավության, արևի ճառագայթների կամ ցրտի հետևանքով արտաքին տեսքը չի կորցնում,
- հեշտ է մաքրվում:
Գլխավոր թերությունը սառը մակերեսն է, այդ պատճառով սալիկապատ հատակի վրայով բոբիկ քայլելն այնքան էլ հաճելի զբաղմունք չէ: Այդ խնդիրը կարելի է լուծել տաքացվող հատակով: Ջրով տաքացվող հատակ կարելի է տեղադրել անգամ փայտե հիմքի վրա:
Սալիկապատման ընթացքը
Սալիկապատել կարելի է միայն ամուր և կարծր մակերեսը: Դրա համար պետք է նախ ուսումնասիրել եղած հատակը: Որպես կանոն հին հատակները մի քանի շերտից են բաղկացած:
Արտաքին (լամինատ, լինոլեում, մանրահատակ, ներկ և այլն):
Հիմք (ՓՏՍ, տախտակ, մանրատախտակ), որն ամրացված է հիմնակմախքի վրա:
Հիմնակմախք, որը հավաքված է բետոնե հիմքի վրա: Դրա մասերը ծածկում ե ամբողջ հատակը, մեկը մյուսից 50 սմ հեռավորությամբ:
Հատակի նախապատրաստում
Առաջին տարբերակը հարմար է այն դեպքում, եթե ձեր բնակարանի հատակը ճռճռում է և ճկվում:
Հեռացրեք հին ծածկույթն ու հիմքը: Եթե հիմնակմախքը նորմալ վիճակում է, կարելի է թողնել իբրև հիմք:
Հատակի երսպատվածքը հեռացվում է մեխահանի օգնությամբ: Այնուհետև հիմնակմախքը հարթաչափ օգնությամբ տեղադրվում է հորիզոնական հարթությունում:
Ավելի մեծ հուսալիության համար հիմնակմախքի փայտյա ձողերը մշակեք պաշտպանիչ նյութով:
Ձողերի միջակայքը մինչև վերին մակարդակը լցրեք մանր կերամզիտով: Դա կօգնի, որ տախտակները ծանրութան տակ չկորանան:
Կերամզիտ փայտյա հատակի տակ
Մակերեսի պատումը տախտակով կամ հաստ մանրատախտակով: Տախտակները պետք է ամրացնել 5 սմ երկարությամբ 2 պտուտակներով:
Օդափոխման համար կարելի է տախտակների միջև ոչ մեծ արանք թողնել կամ հետագայում ծակեր անել:
Տախտակների վրա մագաղաթաթուղթ փռեք և նոր հիմք պատրաստեք: Դրա համար կարելի է օգտագործել 20 մմ գշհաստությամբ գիպսաթելային տախտակներ կամ 10-20 սմ հասությամբ ցեմենտա-տաշեղային սալեր: Սալերը պետք է կմախքի ձողերի վրա ամրացնել պտուտակներով, ցրված, 15-20 սմ քայլքով:
Պատի և հատակի միջև ճեղքը կարելի է լցնել մոնտաժային փրփուրով:
Այժմ կարելի է մակերսը հիմնապատել և սալիկապատել այնպես, ինչպես սովորական հատակի վրա:

Երկրորդ տարբերակ: Այս տարբերակը նրանց համար է, ում բնակարանում հատակը վատ վիճակում է, բայց պայմանները թույլ տալիս են երեսասվաղ անել:
Հեռացրեք հին հատակի ծածկույթը: Որպեսզի խոնավությունը չներթափանցի, փայտե հատակը պետք է ջրամեկուսացնեք: Ամենահեշտ ձևը պոլիէթիլենաին թաղանթի օգտագործումն է:
Լազերային կամ ջրի հարթաչափի միջոցով հատակի հորիզոնական հարթության գծանշում արեք սենյակի ամբողջ պարագծով:
Մեկը մյուսից 1 մետր, իսկ պատից 10 սմ հեռավորությամբ ուղղաձողեր դրեք: Այ նպատակով կարող եք մետաղական պրոֆիլներ օգտագործել, որոնք խցաբութակներով բետոնին են ձգվում:
Երեսասվաղն իրականացվում է ցեմենտի և ավազի խառնուրդով, 1/3 հարաբերությամբ:
1 սմ հաստության շերտի դեպքում ծախսը կազմում է 1 քառակուսի մետրին 15 կգ:
Եթե անհրաժեշտ է հաստ շերտ ստանալ, ուղղաձողերի միջև նախապես կերամզիտ լցրեք՝ ամբողջ շերտի 2/3 չափ: Այդ ամենից հետո երեսասվաղի խառնուրդից լցրեք և 1 օր սպասեք չորանա:
Չորանալուց հետո մակերեսը մաքրեք դեպի մակերես լողացած կերամզիտից: Հիմնապատեք և լցրեք երեսասվաղի խառնուրդից: Այս անգամ այն անհրաժեշտ է հարթեցնել ըստ տեղադրված ուղղաձողերի, որպեսզի հատակը հարթ ստացվի: Գործողությունը սկսեք հեռավոր անկյունից դեպի ելք:
3 օր անց հիմնապատեք երեսասվաղը և պատեք ինքնահարթվող խառնուրդով:
Վերջ: Երեսասվաղը պատրաստ է. այժմ կարելի է անցնել սովորական միջոցով սալիկապատմանը:
Երրորդ տարբերակ: Այս տարբերակը հարմար է նրանց համար, ում տան հատակը լավ վիճակում է և պատված է ՓՏՍ սալերով:
Պատի և փայտի միջև արանքը ջրամեկուսացրեք մոնտաժային փրփուրի օգնությամբ:
ՓՏՍ-ը մի քանի անգամ պատեք պաշտպանիչ նյութով կամ տաքացրած օլիֆով: Գործեք զգույշ, քանի որ այն հրավտանգ է:
ՓՏՍ-ի մակերեսը պատեք լատեքսի հաստ շերտով:
Դրանից անմիջապես հետո մակերեսին ներկարարական ցանց փռեք և թողեք մինչև չորանա:
Երբ լատեքսն արդեն չոր է, ցանը կարելի էհատակին ձգել պտուտաներով:
Մակերեսը մշակեք խառնուրոդվ, որը բաղկացած է 1 բաժին ջրից, 2 բաժին հեղուկ ապակուց և 2 բաժին խոշոր ավազից:
Երբ ամենը չորանա, կարելի է անցնել սալիկապատմանը: Կարելի է մինչ այդ մակերեսը պատել ինքնահարթվող խառնուրդով:
Ուշադրություն: Ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում սալիկները կպցնել ոչ թե մածիկով, այլ ցեմենտային սոսնձով:
Ահա և փայտե հատակը կերամիկական սալիկներով պատելու բոլոր հիմնական տարբերակները: Ինչպես տեսնում եք դա իրականացնելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ բավականին շատ նախապատրաստական աշխատանքներ է պահանջում: Եթե սալիկն անմիջապես սոսնձենք փայտի վրա, անընդհատ շարժման մեջ լինելու հետևանքով այն շատ շուտ կճաքի և կպոկվի: