Սալիկներ. ոճային և գեղեցիկ

salikner-vochayin-gexecik-6

Խոնավ տարածքների, ճակատային հատվածների երեսպատման համար հաճախ խճասալեր են օգտագործում, որոնք մակերևույթին գունային հետաքրքիր խաղեր են հաղորդում: Գոյություն ունեն տարբեր նյութերից պատրաստված խճասալեր՝ ապակուց, քարից, կերամիկայից և այլն։

Խճասալի տեղադրման տեխնոլոգիա

Սալիկներ փակցնելու համար Ձեզ անհրաժեշտ է հետևել այս մի քանի քայլերին, և արդյունքում կստանաք գեղեցիկ ու յուրօրինակ ինտերիեր:

  • Սալիկների տեղադրման համար պետք է հեռացնեք հին ծածկույթը, լավ հարթեցնեք ու նախաներկեք մակերևույթը, ինչից հետո սկսեք սոսնձապատման գործընթացը (սոսինձը պետք է հավասար լինի, բայց ոչ հաստ շերտով)։

salikner-vochayin-gexecik-1

  • Այս ամենից հետո վերցրեք խճասալի շերտը և հակառակ երեսի վրա սոսնձային լուծույթ քսեք։ Խճասալը մոտեցրեք պատին և լավ սեղմեք, այնուհետև գլանիկով վրայով անցեք, որպեսզի լավ կպչի։ Խնդրահարույց հատվածներում մի վախեցեք և ռետինե մուրճով հարվածներ կատարեք։ Գեղեցիկ սալիկներ կպցնելու համար պետք է ուշադիր լինել, որ վերջիններս ուղիղ գծով շարված լինեն։
  • Եթե սկսում եք սալիկներ տեղադրել ոչ թե հատակից, այլ պատի մեջտեղից, ապա ամրացրեք հորիզոնական դիրքով ուղղորդող պրոֆիլ կամ չորսու և առաջնորդվեք դրանով։ 15-20 րոպեից խոնավ շորով սալիկները թրջեք ու դրանց վրայից հեռացրեք պաշտպանիչ շերտը։ Հիշեք, եթե կցակարերը ուղիղ չեն, նշանակում է, որ լուծույթն ամբողջությամբ չի չորացել:
  • 1-2 օր հետո արդեն կարող եք կցակարերը մշակել։ Բայց, նախևառաջ, չորացած սոսնձի կտորները մաքրեք մակերևույթի վրայից։ Կցակարերը մաքրեք դանակով, իսկ բաժանումները՝ խոնավ շորով։ Ռետինե մածկաթիակի օգնությամբ 45 աստիճանի տակ մշակեք բոլոր անկյունները և 20 րոպե հետո մակերևույթը վերջնականապես մաքրեք քսամածուկից։

սալիկներ-ոճային-գեղեցիկ-4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ