Սանդուղք պատրաստելու նյութերի ընտրություն
Բազմամակարդակ բնակարանի կամ առանձնատան համար սանդուղք է հարկավոր։
Ժամանակակից ինտերիերում սանդուղքը միաժամանակ և´ դեկորի տարր է, և´ ինտերիերի յուրահատուկ ոճ: Այժմ նորաձև են այն սանդուղքները, որոնց աստիճանները հեղյուսներով ամրացվում են անմիջապես պատին։
Այս սանդուղքն անկշռելիության տեսողական զգացողություն է հաղորդում, բայց դրա հետ մեկտեղ աստիճանները կարող են պահել 1800 կգ քաշ, ինչը խոսում է վերջիններիս բարձր դիմացկունության մասին։ Առավելություններից է նաև այն, որ կոնստրուկցիան կպչում է պատին և աստիճանների միջև ազատ տարածություն է մնում, ինչի շնորհիվ սենյակն առավել լուսավոր է դառնում:
Նման ինժեներական լուծումը եզակի հատկություն ունի. հեղյուսներով ամրացված աստիճաններն անգամ բարձր ծանրաբեռնվածության դեպքում չեն ճռճռում։
Ինչպիսի սանդուխք ընտրել
Փայտը կատարյալ լուծում է դասական, քանթրի, պրովանս և էկո ոճերի համար։ Արհեստական քարի կամ դիմացկուն պլաստիկի տեսակները հարմար են սկանդինավյան կամ մինիմալիստական ոճերի համար։
Մետաղյա սանդուղքն օպտիմալ լուծում է մոդերն, արտ-դեկո կամ լոֆթ ոճերի համար։
Ապակին հարմար է գրեթե բոլոր ոճիերի ինտերիերների համար, սակայն հատկապես գեղեցիկ է հայ-թեք ոճով ձևավորված ինտերիերում։
Սանդուղքի համար պարտադիր բաղադրիչ են ճաղաշարերը, որոնք կոնստրուկցիային ավարտուն տեսք են տալիս, ինչպես նաև անվտանգություն են ապահովում։