Սաունայի դիզայն

saunayi-design-1

Եթե որոշել եք սաունա կառուցել, ապա ապակյա միջնապատերը հենց այն են, ինչ պետք է Ձեզ՝ նպատակն իրականացնելու համար: Ապակին օգնում է զոնավորում անել՝ ընդարձակելով տարածքը:
Եթե կարծում եք, թե ապակյա միջնապատերը հարմար չեն, ապա մի քանի կարևոր փաստեր կքննարկենք.

Ընտրեք այն կոնստրուկցիան, որն ավելի հարմար եք համարում

Այժմ տարածված են ուղղանկյունաձև կոնստրուկցիաները, բայց կան նաև կլոր, եռանկյունաձև և սեղանաձև միջնապատեր:

saunayi-design-2

Ընտրեք պրոֆիլային համակարգերը

Ընտրեք պատին և առաստաղին ամրացվող պրոֆիլային համակարգեր, որոնք ապահովում են ապակու ամրակումը: Շուկայում գոյություն ունեն 11-40 մմ բարձրությամբ պրոֆիլներ, իսկ թե ո՞րն ընտրել, կախված է Ձեր նախընտրած կոնստրուկցիայի մակերեսից, տեսակից և ապակու հաստությունից:

Ընտրեք ապակու տեսակը

Դասական սաունաներում օգտագործում են տաք երանգի բրոնզագույն ապակիներ, որոնք կոնտրաստի մեջ չեն մտնում: ժամանակակից սպա սենյակներում օգտագործում են թափանցիկ և մոխրագույն ապակիներ, որոնք հատկապես գեղեցիկ են համադրվում ալյումինե պրոֆիլների հետ:

Սաունայի կառուցումը պետք է իրականացնեն միայն վստահելի շինարարները, որպեսզի հետո խնդիրների առջև չկանգնեք: Եթե մասնագետները սաունայում ապակիների տեղադրման փորձ չունեն, ապա պետք չէ այդ գործը վստահել նրանց:

Հուսով ենք կարողացանք օգնել Ձեզ:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ