Սենյակի ձևավորում պատին ամրացվող դեկորներով

senyaki-dzevavorum-patin-amravox-dekornerov-6

Դեռ վաղ ժամանակներից մարդիկ ձգտում են զարդարել իրենց բնակարանը, դարձնել այն ավելի հարմարավետ ու հաճելի: Հին հույներն, օրինակ, պատերը զարդարում էին պայծառ գորգերով ու նկարներով, իսկ հռոմեացիները նախընտրում էին որմնանախշերն ու խճանկարները:

Այսօր նույնպես մարդիկ ձգտում են գեղեցկացնել իրենց բնակարանը նկարների, լուսանկարների, վառ գույներով պաստառների օգնությամբ: Շատերը կարծում են, թե ցանկացած նկար ինքնին լավն է՝ անկախ շրջակայքից ու դիրքից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս պնդումը ոչ միշտ է տեղին: Ուրեմն ինչպե՞ս ճիշտ ձևավորել սենյակը նկարներով:

senyaki-dzevavorum-patin-amravox-dekornerov-1

Ինտերիերում դեկորները կարևոր դեր ունեն, քանի որ ստեղծում են սենյակի ամբողջական կերպարն ու հարմարավետության զգացումը: Նույնիսկ վերանորոգումից ու կահույքը տեղադրելուց հետո սենյակը կարող է տխուր տեսք ունենալ: Ահա այստեղ է, որ օգնության են հասնում նկարները, պաստառներն ու լուսանկարները: Նույնիսկ, եթե Ձեր հավաքածուում արվեստի գործեր չկան, կարող եք օգտագործել գեղեցիկ շրջանակների մեջ դրված ընտանեկան լուսանկարները, կտավի վրա տպագրված լուսանկարներ, կոլաժներ և ժամանակակից պաստառներ: Կարելի է կախել մեկ նկար կամ ստեղծել մի քանի կտավներից բաղկացած կոմպոզիցիա: Կոմպոզիցիայի գունային համադրությունների հետաքրքիր ռիթմն ու դինամիկան կարող են դառնալ սենյակում պակասող շեշտադրումը:

Ինչպե՞ս դասավորել կախովի դեկորները

senyaki-dzevavorum-patin-amravox-dekornerov-2

 senyaki-dzevavorum-patin-amravox-dekornerov-3

Նկարների կամ լուսանկարների դասավորությունը կախված է շրջակայքից ու նկարներն ամրացնելու նպատակից: Օրինակ, եթե ցանկանում եք, որ առաստաղն ավելի բարձր թվա, կարելի է պատերին ամրացնել մի քանի ոչ մեծ հորիզոնական նկարներ կամ ընտրել մեկ երկար կոմպոզիցիա:

Իսկ եթե Ձեր խնդիրն է նեղ ու երկար սենյակը փոքր-ինչ կարճ ու լայն դարձնելը, ընտրեք պարզապես մեկ մեծ ու վառ գույներով նկար և ամրացրեք սենյակի ճակատային պատին: Մեծ քանակությամբ նկարներով կոմպոզիցիա ստեղծելիս ջանացեք այնպես անել, որ դրանց ստորին մասը միևնույն մակարդակի վրա լինի, ինչը կոմպոզիցիային ամբողջականություն ու ներդաշնակություն կհաղորդի:

Սենյակի ձևավորում անելիս  ինչը որտեղ կախել

Պատի դեկորները, լինեն նկարներ թե լուսանկարներ, պետք է սենյակին հարմար լինեն: Բացի դրանից, լավ կլինի սենյակի ձևավորում կատարել դրական մոտիվներով: Չարժե ընտրել աղետ կամ քայքայում պատկերող նկարներ: Պետք չէ մոռանալ նաև, որ տան յուրաքանչյուր սենյակի ձևավորումը պետք է լինի թեմատիկ նկարներով:

  • Հյուրասենյակում կարելի է ամրացնել բնանկարներ ու վառ աբստրակցիաներ: Տեղին կլինեն նաև մեծ քանակությամբ դետալներով մոդուլային նկարները, քանի որ հյուրանոցը, սովորաբար, ամենամեծ սենյակն է:
  • Ննջասենյակի ձևավորման համար օգտագործեք զուսպ, հանդարտ գույների դեկորներ: Հարմար կլինեն ծովանկարները, ծաղկային կոմպոզիցիաներն ու, իհարկե, ընտանեկան լուսանկարների կոլաժները:
  • Խոհանոցում ավելի լավ է կախել մրգային նատյուրմորտներ: Այսպիսի ախորժաբեր նկարն ամեն առավոտ կբարձրացնի Ձեր տրամադրությունը: Կարելի է պատերին ամրացնել նաև դեկորատիվ ափսեների կոմպոզիցիա:
  • Մանկական սենյակի ձևավորում կարելի է կատարել երեխայի նկարած պատկերներով: Այսպիսի ձևավորումը կլինի բացառիկ ու հեղինակային, իսկ երեխան կհրճվի՝ պատերին տեսնելով իր գլուխգործոցները:

senyaki-dzevavorum-patin-amravox-dekornerov-4

Նկարներն ամրացնելու բարձրությունն ընտրելիս կողմնորոշվեք հետևայլով. նկարի մեջտեղի ու հատակի հեռավորությունը պետք է լինի 152 սմ: Այս դեպքում կոմպոզիցիան աչքերի մակարդակից փոքր-ինչ ցածր կլինի:

Մեր օրերում պատերը ձևավորելու բազմաթիվ եղանակներ կան: Կարելի է գնել պատրաստի գործեր, կարելի է պատվիրել նկարչի մոտ, կարելի է պարզապես ինչ-որ բան ընտրել ինտերնետ-խանութում:

Ոչինչ չի կարող սահմանափակել Ձեր ընտրությունը: Ստեղծեք ինքնատիպ դիզայն, և թող յուրաքանչյուր դետալ ուրախացնի Ձեզ ամեն օր 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ