Վերափոխում ենք սենյակը գլանավարագույրի միջոցով
Եթե առավոտյան արևի լույսը թույլ չի տալիս լավ քնել, ապա առաջարկում ենք այլընտրանք՝ գլանավարագույր:
Գլանավարագույրները շատ հեշտությամբ են օգտագործվում, քանի որ կարող են ամրացվել 3 տարբերակով՝
- պատուհանին,
- որմնախորշի վրա,
- որմնախորշի մեջ:
Գլանավարագույրի օգտագործման հարմարավետությունը
Գլանավարագույրն, ի տարբերություն սովորական ծանր վարագույրի կամ շերտավարագույրի, ունի ակնհայտ առավելություններ.
- Այն կարելի է ամրացնել հենց պատուհանին, և վերջինս հեշտությամբ հնարավոր կլինի բացել: Ընդ որում, գլանավարագույրը կարելի է ամրացնել ինքնուրույն, առանց մասնագետների օգնության:
- Գլանավարագույր պատվիրելիս կարող եք նշել, թե որ կողմում պետք է տեղադրվի բարձրությունը կարգավորող մեխանիզմը:
- Գլանավարագույրը փոշի գրեթե չի հավաքում: Այս վարագույրի գործվածքը կարելի է ոչ միայն թեթևակի սրբել խոնավ կամ չոր կտորով, այլև զգուշորեն լվանալ ու նորից կախել:
- Նշենք, որ գլանավարագույրներն անփոխարինելի են ոչ ստանդարտ պատուհան ունեցողների համար, քանի որ կարելի է ընտրել ցանկացած երկարություն (պատուհանագոգը ծածկող, պատուհանագոգին չհասնող կամ էլ մինչև հատակ):
- Գլանավարագույրներն ունիվերսալ են. դրանք կարելի է տեղադրել ցանկացած շենքում կամ սենյակում՝ անկախ խոնավության մակարդակից և նշանակությունից, լինի դա ննջասենյակ, թե խոհանոց, հյուրասենյակ, թե գրասենյակ, ամառանոց, թե մանկապարտեզ:
- Այս վարագույրները պատրաստվում են հատուկ հիպոալերգեն գործվածքներից, որոնք անվնաս են երեխաների համար: Դե իսկ գույների և թեմատիկայի բազմազանությունը թույլ է տալիս համարձակ երազել:
Գլանավարագույր ընտրելու չափանիշները
Գլանավարագույր ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.
- Վարագույրի գործառույթը. դա կախված է նրանից, թե որ կողմի վրա է բացվում այն պատուհանը, որի համար ցանկանում եք վարագույր ձեռք բերել: Արևկող պատուհանների համար կարելի է մուգ նկարներ ընտրել, իսկ ստվերոտ կողմի համար՝ բաց: Այդպիսով, վարագույրը ներս չի թողնի արևի ճառագայթները՝ միևնույն ժամանակ պահպանելով սենյակի լուսավորությունը:
- Սենյակի նշանակությունը. եթե դա ննջասենյակ է, ավելի լավ է հանգիստ նկարներով վարագույրն ընտրել (ծաղիկներ, թեթև աբստրակցիա): Խոհանոցի կամ հյուրասենյակի համար կարելի է ընտրել ցանկացած նկար՝ կախված ինտերիերի գունային գամմայից ու ոճից: Մանկասենյակի համար նույնպես կան բազմազան գլանավարագույրներ: Գրասենյակների համար նախատեսված են հատուկ չեզոք նկարներ, որոնք ուշադրություն չեն գրավի ու աշխատանքից չեն շեղի:
- Վարագույրի բարձրությունը. կարող եք ընտրել մինչև պատուհանագոգ հասնող գլանավարագույր, և այն չի խանգարի պատուհանի կողքին գտնվող իրերին: Ավելի երկար վարագույրը կծածկի պատուհանագոգն ու նրա վրա եղած թերությունները:
Հավելենք, որ գլանավարագույրի հետ կարելի է համադրել նաև այլ դեկորներ՝ ֆոտովարագույրներ, բարձեր, նկարներ և այլն 🙂
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ