Սև առաստաղ. նոր տենդենց
Ժամանակն ընթանում է, հայացքները փոխվում են։ Արդեն վաղուց դիզայն մշակելիս սպիտակ առաստաղներ չեն նախագծում։ Առաստաղներն ավելի ռելիեֆային են, գունագեղ և գեղեցիկ։ Նորարարություն են սև առաստաղները, ինչպես տանը, այնպես էլ գրասենյակում։ Այս մագնիսական գույնը գրավում է իր խորությամբ և գաղտնիությամբ, մարդկանց մի մասը վախենում է դրանից, իսկ մյուս մասի համար այս գույնն ամենասիրելին է։
Սև գույնի կախարդանքն նրանում է, որ կլանում է ողջ լուսային մասը և փոխարենը ոչինչ չի տալիս։ Մարդն այդ պարագայում իր ավելորդ էներգիան կտա և հոգեբանորեն կլիցքաթափվի։ Ինտերիերի մեջ սև գույնը ոչ մի կերպ սուգի հետ չի ասոցացվում, այլ ընդհակառակը հստակ մտքեր և վստահություն է փոխանցում։
Այն շատ լավ է համադրվում բոլոր գույների հետ, իսկ ամենաշատը սպիտակի հետ է համադրվում։ Եթե ձգվող առաստաղը սև ու փայլուն է, դիտվում է որպես ինտերիերի հոգու հայելի։ Լավ լուսավորված այդպիսի սենյակը յուրաքանչյուրին կհիացնի։
Սևը կարող է համադրվել նաև հետևյալ գույների հետ.
- Կարմիր
- Դեղնականաչավուն
- Նուրբ ձիթագույն
- Դեղին
- Նարնջագույն
- Մոխրագույն(արծաթագույն)
- Մանուշակագույն
- Փիրուզագույն
Տան պայմաններում սև առաստաղի կիրառությունը
Ինտերիերի մեջ մուգ առաստաղների դիզայն կիրառելը համեմատաբար վերջերս է սկսել և շատերի մոտ մտավախություն է առաջացնում, բայց ով ռիսկի է դիմել` գոհ է մնացել։ Այսպիսի դիզայնը անմոռանալի տպավորություններ է հաղորդում և ընգծում է տանտիրոջ ոճն ու անհատականությունը։
Մուգ առաստաղների դիզայն` խոհանոցում
Խոհանոցում սև առաստաղը արտացոլում է բոլոր մակերեսները և փայլ հաղորդում։ Այլ ծածկույթների համեմատ այն ունի մի շարք առավելություններ՝
- Սենյակների բարձրությունը տեսողականորեն դժվար է որոշել, քանի որ այն տարալուծվում է անվերջության մեջ ։
- Սև գույնը առաստաղի լուսավորությունը կլանում է՝ սենյակի հորիզոնը պայմանականորեն բաժանելով։
- Սենյակին փայլ և անկրկնելի տեսք է տալիս։
- Գծերը հստակեցնում է, ընդգծում է անցումային էլեմենտները։
- Ցանկացած կոնֆիգուրացիա կարելի է ստեղծել` միայն երևակայությունը բավականացնի։
- Ներկառուցված լուսամփոփները առավելագույնս պայծառ կդիտվեն։
- Հարևանների անզգուշությամբ ջրելու հետևանքով, ինչից ոչ մեկս ապահովագրված չենք, այս գույնի առաստաղները մինչև մի քանի հարյուր լիտր ջուր կարող են պահել։
- Սև առաստաղը նաև կմգեցնի սպիտակ պատուհանները և կընդգծի հատակը։ Եթե ընտրել եք մուգ առաստաղ, չարժե բոլոր պատերը սև ներկել։ Հատակն այդ պարագայում լավ կլինի հակառակ գույնով անել` սպիտակ։
- Սև առաստաղի դիզայնի առումով շատ կարևոր է ճիշտ կատարել գունային անցումները առատաղի, պատերի և հատակի միջև: Ինչպես նաև կարելի է մի փոքր ստեղծագործել և մուգ առաստաղի վրա կատարել որոշակի երանգային շեշտադրումներ՝ երանգների անցումային մասերը միացնելով որոշակի տարրերով:
Կարդացեք նաև հոդված, թե ինչպես սարքավորել առաստաղի լուսադիոդային լուսավորությունը:
Սև առաստաղը հանգստի սենյակում
Ինտերիերում սև և սպիտակի ոճի կիրառությունը օրեցօր դառնում է առավել ակտուալ: Հիմնականում այն կիրառում են հյուրասենյակի և ճաշասենյակի դիզայնի համար: Այսպես կոչված ՛՛Ռետրո՛՛ ուղղվածությունը իր դրսևորումն է գտնում պատերի դիզայնի ժամանակ ևս՝ նուրբ անցում կատարելով դեպի սև-սպիտակ առաստաղ:
Մուգի և բացի համադրումը եկել է դեռ հնագույն ժամանակներից՝ «ին-յանի» հիերոգլիֆի անհիշելի ժամանակներից, և շարունակում է մնալ արդիական առ այսօր: ։ Այսպիսի դեկորը շատ հաճելի է և նորաձև։ Ավելի պատկերավոր կարող եք դիտել ներքևի նկարում։
Ռետրոյի մեջ ամենահամարձակ լուծումը` ինտերիերի մեջ ձգվող սև առաստաղն է։ Սև առաստաղը թույլ է տալիս ավելի լավ ընգծել սենյակի մյուս մասերը։ Ճշգրիտ ձևի (առանց կորությունների և թեքությունների) կահույքի մեջ լավ են դիտվում ուղիղ գծերը։ Այս ոճի մեջ շատ գեղեցիկ են դիտվում բաց տարածությունները, օրինակ, ապակյա պահարաններն ու սեղանները, ներկառուցված ուղղահայաց լուսամփոփները, հստակ ընդգծված եզրերով և ուղիղ անկյուններով դարակները։
Այն սենյակում, որտեղ սև փայլուն առաստաղ է, կարելի է առանձնանալ և ժամերով ոչնչի մասին չմտածել։ Այն արտաքին աշխարհից կտրում է և սեփական զգացմունքների հետ ներդաշնակության է հասցնում։
Սև առաստաղի կիրառությունը ոչ բնակելի տարածքներում
Ոչ բնակելի տարածքներում մուգի և բացի տենդենցը շատ տեղին է։ Մգեցումների միջոցով հնարավոր է ընգծել մարդկանց միջև եղած հարաբերությունները և անտեսել շրջապատող առարկաները։ Այսինքն ստեղծել ինտիմ մթնոլորտ կամ զուտ գործնական ոճ։
Գրասենյակներ և բանակցությունների սրահներ
Սև ու սպիտակ գործնական ոճը հարմար է գրասենյակային տարածքների համար, քանի որ.
Գործի թեժ պահերին, երբ կարևոր գործարքներ են կնքվում, գույների բազմազանության վրա ուշադրությունը շեղելու ժամանակ չկա, իսկ ձգվող սև առաստաղը, չեզոք է.
Ընգծում է խստությունը և պատասխանատվություն է առաջացնում.
Գրասենյակային աշխատակիցների գործնական հագուստի հետ շատ համահունչ է։
Սրճարան
Շատ հաճախ հանգիստ և հարմարավետ սրճարաններում կարելի է սև ու փայլուն առաստաղներ տեսնել։ Դրանք հարմար են մի քանի պատճառով.
- Օգնում են ստեղծել հարմարավետության և լիցքաթափվելու մթնոլորտ։
- Շատ լավ են համադրվում մեղմ լուսավորության հետ։
- Ենթագիտակցորեն մարդկանց դրդում է գայթակղության, օրինակ, նոր ծանոթության։
- Միայնության զգացում են առաջացնում։
Սև առաստաղների դիզայն առևտրային տարածքներում
Առևտրային կենտրոնի տաղավարներում ձգվող սև առաստաղները հարմար են այն նույն պատճառով, որ այցելուների ուշադրությունը չի շեղվում, ավելին օգնում է ուշադրությունը կենտրոնացնել դարակների կամ ցուցափեղկերի վրա դրված ապրանքների վրա։
Սև առաստաղներով դիզայնը արդիական է բոլոր ժամանակներում։ Այն հարմար է ոչ միայն խոհանոցում, միջանցքում և հյուրասենյակում, այլև ննջասենյակում։ Ճիշտ համադրության արդյունքում շատ հարմարավետ և էքսկլուզիվ ինտերիեր կստանաք` դիզայնի տեսանկյունից հարուստ և անկրկնելի ։