Սև գույնն ինտերիերում

սև գույն 1

Սև գույնն ինտերիերում առանձնակի տեղ է գրավում։ Այն ինտերիերին հաղորդում է հաստատունություն, ծավալայնություն, ազնվություն։ Այդ է պատճառը, որ դիզայներները շատ հաճախ են օգտագործում սև գույնը նույնիսկ դեկորների կամ տարբեր իրերի միջոցով։

Այս գույնի գրագետ օգտագործումը ինտերիերը դարձնում է առավել արտահայտիչ։ Առաջարկում ենք ծանոթանալ սև գույնն ինտերիերում ճիշտ կիրառելու հիմնական սկզբունքներին, որոնք իմանալով կկարողանաք ավելի հեշտ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։

 

Կահույք

Սև գույնի կահույքը նախընտրելի է, որ լինի կորպուսային, քանի որ սև թավշե բազմոցը բավականին շուտ է կեղտոտվում և ավելորդ գլխացավանք է դառնում։ իսկ օրինակ՝ փայտե պահարանը կամ սեղանը մեծ խնամքի կարիք չեն ունենում։
սև գույն 2

Կերամիկական սալիկներ

Սև սալիկները գեղեցիկ են, սակայն ունեն նաև իրեն թերութունները․ ջրի կաթիլները չորանալուն պես սպիտակ հետք են թողնում, որը վերացնելն անհնարին է։
Սև քսահարթումը պետք է այնքան զգուշորեն արվի, որպեսզի հետքեր ու լաքաներ չմնան։
սև գույն 3

Հատակ

Սև հատակը չափազանց գեղեցիկ է ու արտահայտիչ։ Այն կարելի է ներմուծել ցանկացած ոճով հարդարված ինտերիեր։ Բայց հիշեք՝ լույսի ցանկացած շող թերության տպավորթություն կստեղծի։ Այն հաճախակի խնամք է պահանջում, քանի որ փոշին անմիջապես նկատելի է դառնում սև ծածկույթով հատակի վրա։
սև գույն 4

Գործվածք

Շատերի կարծիքով սևը տխրություն խորհրդանշող երանգ է, որն ինտերիերը հարդարելիս խանգարում է գեղեցիկ դեկորներ օգտագործելու համար։ Շատ քիչ են այն դեպքերը, երբ բնակարանի համար ընտրված են սև վարագույրներ, սակայն դրանք շատ գեղեցիկ են ու պրակտիկ։ Կարելի է նաև օգտագործել սև բարձեր․ չկա այնպիսի բազմոց կամ ինտերիերի ոճ, որում հնարավոր չլինի ներմուծել այս դեկորները։
սև գույն 5

Պատուհաններ

Սև պատուհանները բնորոշ են հատկապես առանձնատներին, քանի որ բազմաբնակարան շենքերում այնքան էլ ճիշտ չի լինի փոխել շենքի էքստերիերն ու ունենալ սև պատուհաններով բնակարան։
սև գույն 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ