Սև լվացարանակոնք խոհանոցի համար

լվացարանակոնք 1

Խոհանոցը երբեք ամբողջական չի լինի առանց հարմարավետ լվացարանակոնքի։ Ժամանակակից խոհանոցային լվացարանակոնքերը, շնորհիվ իրենց արտաքին գեղեցիկ տեսքի, հիանալիորեն ներմուծվում են ինտերիեր՝ ընդգծելով խոհանոցի ոճը։

լվացարանակոնք 2

Գոյություն ունեն բազմատեսակ լվացարանակոնքեր՝ տարբեր գույների ու ձևերի, որոնցից ամենատարածվածները սպիտակ գույնի էմալե և չժանգոտվող պողպատե լվացարանակոնքերն են։ Սակայն ինտերիերին շքեղություն ու առանձնակի ոճ են հաղորդում սև լվացարանակոնքերը, որոնք գեղեցիկի ու ֆունկցիոնալության հիանալի համադրություն են։

լվացարանակոնք 3

Դրանց պատրաստման համար պոլիմերի հետ կիրառվում են գրանիտի, մարմարի կամ կվարցի խճեր։

Առավելություններն են՝

  • Կարող են ծառայել ավելի քան 10 տարի
  • Լվացարանակոնքի պատրաստման հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ դրանք պաշտպանված են լինում հիվանդածին մանրէներից ու վնասակար միկրոօրգանիզմներից
  • Արհեստական քարն, ի տարբերություն բնականի, ավելի ամուր է
  • Ժամանակի ընթացքում նույնիսկ ամենաամուր նյութը մաշվում ու կորցնում է իր տեսքը, առաջանում են ճաքեր, վնասվածքներ, սակայն սև լվացարանակոնքը կարելի է հեշտությամբ թարմացնել զմռնիտի թղթով, ապա հարթեցնել։
  • Գոյություն ունեն ձևային տարատեսակ լուծումներ՝ միակողմ, երկկողմ ու նույնիսկ եռակողմ։լվացարանակոնք 4Ճիշտ է, արհեստական քարից պատրաստված լվացարանակոնքերը դիմացկուն են, սակայն ցանկալի չէ դրանց երկարատև շփումը քիմիական նյութերի հետ, իսկ շփում լինելու դեպքում պետք է անմիջապես հեռացնել այն ջրով, հակառակ դեպքում  կվնասվի ու վերականգնելը շատ դժվար կլինի։լվացարանակոնք 5

Խորհուրդներ ճիշտ ընտրություն կատարելու համար

  • Սպասք լվանալու համար համար նախատեսված լվացարանների վերին շերտը պետք է լինի հաստ ու ամուր, ինչով էլ պայմանավորված է մաշվածակայունությունը
  • Խորությունը չպետք է լինի 19 սմ-ից պակաս
  • Պետք է մեծությունն ընտրել՝ պայմանավորված ընտանիքի անդամների քանակով
  • Ձևը նույնպես կարևոր նշանակություն ունի․ արհեստական քարը հնարավորություն է տալիս ստանալու արտասովոր ու գեղեցիկ լվացարանակոնքեր։

լվացարանակոնք 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ