Սև շերտավարագույրներն ինտերիերում
Պատուհանների հարդարումը սև կամ մուգ մոխրագույն շերտավարագույրներով առանձնանում է իր նրբաճաշակությամբ։ Այս դեպքում սև գույնը չի համարվում մռայլ ու ձանձրալի, ինչպես կարծում են շատերը։
Սև շերտավարագույրները ննջասենյակի ինտերիերում
Սև շերտավարագույրները նպատակահարմար է կիրառել հատկապես այն ննջսենյակներում, որոնք արևկող են ու այդ լույսը խանգարում է հանգիստ ու խաղաղ քուն ունենալուն։
Թվում է, թե ննջասենյակի համար շերտավարագույր ընտրելը հեշտ է ու որևէ հատուկ մոտեցում չի պահանջում, սակայն սև գույնի դեպքում պետք է զգուշություն ցուցաբերել։
Եթե չեք ցանկանում ննջասենյակում ստեղծել բացարձակ մթություն, ապա տեղին կլինի այն կիրառել սկանդինավյան ու մինիմալիստական ոճերում։
Մինիմալիստական ոճով հարդարված ցանկացած ինտերիեր շահում է սև շերտավարագույրների կիրառումից։
Ոչ միշտ են սև շերտավարագույրներն օգտագործվում սենյակը արևի ճառագայթներից պաշտպանելու համար։ Շատ հաճախ այն ուղղակի դեկորի դեր է կատարում։ Արտ դեկո ոճով աշխատասենյակում կամ հյուրասենյակում սև շերտավարագույրները լրացնում են կահույքն ու դեկորատիվ տարրեր։
Սև շերտավարագույրները լոգասենյակում
Սև շերտավարագույրների անլուսաթափանցելիությունը նպատակահարմար է կիրառել ոչ միայն ննջասենյակում, ինչպես նաև մեծ պատուհանով լոգասենյակում։