Ընտրում ենք սեղան ամառանոցի կամ առանձնատան համար
Մինչ տուն մտնելը ուշադրության կենտրոնում է լինում բակը, հատկապես եթե այն աչքի է ընկնում չափերի մեծությամբ։ Բացի այն, որ պետք է տարածքը ճիշտ ու տեղին օգտագործել, պետք է նաև կարողանալ գեղեցիկ հարդարել ու կահավորել, որպեսզի բակում անցկացրած նույնիսկ մի քանի րոպեն հաճույք պատճառի։ Շատերն են սիրում ամռանը ժամանակի մեծ մասն անցկացնել դրսում՝ աշխատել և նույնիսկ՝ սնվել։ Այդ իսկ պատճառով interiеr.am-ն առանձնացրել է մի քանի յուրօրինակ սեղան, որոնք կընդգծեն առանձնատան գեղեցկությունն ու ոճայնությունը։
Շրջանաձև սեղանածածկ ու թեթև, փափուկ նստատեղով աթոռներ, որոնք կապահովեն հարմարավետությունը։
Օրիգինալ սեղան երկաթե հիմքով ու շշերի խցաններից պատրաստած սեղանածածկով, որը պտուտակի օգնությամբ համապատասխանեցվում է աթոռների չափերին։
Մեծ սեղանածածկով սեղանները շատ հարմար են մեծ քանակությամբ հյուրեր ընդունելու համար։ Սեղանի գեղեցկությունն ընդգծվում է աթոռների ու յուրօրինակ ջահերի կիրառմամբ։
Գեղեցիկ թիկնաթոռներով սեղանն առանձնանում է իր նրբաճաշակությամբ, սակայն ունի երկու թերություն բաց գույնի կտորե պաստառները, որոնք շատ շուտ կեղտոտվում են։
Հիշեք՝ պետք է ընտրել այնպիսի նյութերից պատրաստված սեղաններ, որոնք բաց երկնքի տակ դնելու դեպքում չեն փչանա, կլինեն թեթև ու կունենան տեղափոխելու հնարավորություն։