Ինչպես ընտրել սեղան խոհանոցի համար

inchpes-@ntrel-sexan-xohanoci-hamar-8

Ճաշասեղանը խոհանոցի կենտրոնն է, որը համախմբում է ընտանիքի բոլոր անդամներին, ճաշելուց զատ, սեղանի շուրջ կարելի է նստել հեռուստացույց դիտել կամ աշխատել։

Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի խոհանոցի սեղանը` կմանրամասնի interier.am-ը:

inchpes-@ntrel-sexan-xohanoci-hamar-1

Սեղան ընտրելիս պետք է հաշվի առնել տարածքի չափը, օրինակ, փոքր տարածքների համար լավ կլինի օգտագործել շարժական սեղան կամ սեղան-տրանսֆորմերներ, որոնք ավելի հարմար են, քան անկյունային սեղանները։

Եթե Ձեր խոհանոցը միացված է հյուրասենյակին, ապա բարի սեղանը լավագույն լուծումն է, որը և գեղեցիկ է և պրակտիկ։

Իսկ այն մարդիկ, ովքեր տարածքի խնդիր չունեն, կարող են վերցնել ցանկացած սեղան` ուղղանկյունաձև, քառակուսաձև կամ կլոր։ Էկո ոճում հարմար են չորսուներով սեղանները, դասական ինտերիերի մեջ՝ կարմիր փայտը, իսկ ժամանակակից ոճի խոհանոցների համար հիանալի տարբերակներ են մետաղյա, ապակյա կամ քարե սեղանները։

Խոհանոցի սեղաններն ընտրելիս, պետք է այնպես անել, որ ամեն ինչ ներդաշնակ լինի։ Այնպես որ, անհրաժեշտության դեպքում պետք է խորհրդակցել մասնագետների հետ։

inchpes-@ntrel-sexan-xohanoci-hamar-4

Դիզայներների մի մասը կարծում են, որ սեղանը կարող է լինել ինչպես խոհանոցային կահույքի գույն, այնպես էլ՝ այլ երանգավորման։ Օրինակ, եթե Ձեր ժամանակակից խոհանոցը փայլուն է, ապա կարող եք փայլուն հարդարմամբ և հավասար չափերով սեղան վերցնել։ Դասական խոհանոցի համար կարելի է կոնտրաստային գույնի սեղան ընտրել, որը պետք է համապատասխանի աթոռներին:

inchpes-@ntrel-sexan-xohanoci-hamar-6

Սեղանն ընտրելիս, պետք է ուշադրություն դարձնել նաև նյութին: Դիզայներները կարծում են, որ շարժական սեղանները պետք է պատրաստված լինեն թեթև նյութից, իսկ մեծ սեղանները` փայտից, ապակուց կամ բնական քարից։ Այժմ օգտագործում են նաև բետոնե սեղաներեսներ կամ սեղանների համար բետոնե հիմքեր:

inchpes-@ntrel-sexan-xohanoci-hamar-5

Հիշեք, որ խոհանոցային սեղանն ինտերիերում աչքի ընկնող տարր է, որը պետք է լինի ինտերիերին համահունչ, ֆունկցիոնալ և ամուր։

inchpes-@ntrel-sexan-xohanoci-hamar-3

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ