Պատրաստում ենք շամպուն տնային չորքոտանի բարեկամների համար
Ձեր շնիկը զբոսանքից վերադարձել է ու նրա տեսքը լավագույններից չէ՞: Առաջարկում ենք փոքրիկ ու հավատարիմ բարեկամների խնամքի այսպիսի արդյունավետ բաղադրատոմս:
Մեզ անհրաժեշտ կլինի՝
- պլաստմասսե դույլ
- 1 գդալ ջրածնի պերօքսիդ (3%-անոց)
- ¼ բաժակ ջուր
- 2 թ/գ հեղուկ օճառ
- խոշոր կենդանիների դեպքում ավելացնում ենք 1 լ. գոլ ջուր
Ինչպես տնային պայմաններում լողացնել շնիկին
- Ձեռնոցներ հագնելով՝ կենդանու մազածածկույթը թրջում ենք պատրաստած միջոցով ու մանրակրկիտ կերպով շփում
- Դնչիկը զգուշորեն օճառում ենք խավոտ անձեռոցիկով այնպես, որ շամպունը չընկնի աչքերի ու քթի մեջ
- 5 րոպե թողնում ենք՝ մինչև կենդանին հոտազերծվի, այնուհետ լվանում գոլ ջրով
- Հնարավոր է՝ հարկ լինի մշակել կենդանու մարմնի որոշ հատվածներ ու կրկնակի լվանալ
- Շամպունի մնացորդները լվանում ենք հոսող ջրով
- Ուշադիր եղեք՝ լվացող միջոցը չպահեք փակ ամանում:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ