Շինուազրի ոճն ինտերիերում

շինուազրի 1
Շինուազրի ոճը կախարդական ու հեքիաթային երևույթ է ինտերիերի դիզայնում։ Այս ոճը թեև նոր չէ, բայց արդիական է ու կիրառելի։ Այս ոճին պետք է ծանոթանալ թեկուզև հետաքրքրասիրությունից դրդված, ինչն առաջարկում ենք անել Interier.am-ի միջոցով։

Շինուազրի ոճի ստեղծման պատմությունը
Մեր ժամանակներում գոյություն ունեցող ու 17-րդ դարում գործող շինուազրի ոճերը որոշակի չափով տարբերվում են իրարից։ Չնայած այս ուղղությունը ստեղծվել է արհեստականորեն ու որևէ սահմանափակում չի ունեցել, բայց դիզայներներն ու կահույքագործներն իրենց իրավունք էին վերապահում փոխելու որոշ տարրեր՝ օգտագործելով չինական մոտիվները։ Եթե նախկինում այս ոճը համադրվում էր ռոկոկո ոճի հետ, ապա այժմ այս ոճը ներմուծվում է նաև ժամանակակից ինտերիեր։ Սակայն մոտիվներն անփոփոխ են մնացել՝ բուդդայական մեհյանների պատկերներ, դրախտահավերով զարդանկարներ, սպիտակ ու երկնագույն ճենապակի և այլն։
շինուազրի 2

Շինուազրի ոճի հիմնական տարրերն ինտերիերում

Գոյություն ունեն այս ոճի որոշակի տարրեր, առանց որոնց հնարավոր չէ ստեղծել շինուազրի ոճով ինտերիեր։
Չինական աթոռակները հիանալիորեն ներմուծվում են ժամանակակից ինտերիեր։ Բոլորովին պարտադիր չէ փնտրել հենց ավանդական բնօրինակը․կարելի է օգտագործել նաև դրա նմանությամբ ստեղծված տարբերակներ։
շինուազրի 3
Սպիտակ ճենապակին կոբալտի ներկով արված գրվածքներով ևս այս ոճին բնորոշ տարր է։
շինուազրի 4
Չինական շիրման արևելյան կոլորիտ ստեղծելու ամենավառ տարբերակն է։ Այն կարելի է օգտագործել որպես դեկորատիվ տարր։
շինուազրի 5
Շինուազրի ոճով պաստառները, որոնցում պատկերված են լինում բույսեր, կենցաղ նկարագրող դրվագներ և այլն, կարող են լինել նաև գործվածքների վրա։ Այս դեպքում պետք չէ մոռանալ, որ գործ ունենք ոչ թե խիստ չինական ոճի, այլ դրա կեղծ նմանակման հետ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ