Սկանդինավյան ոճն ինտերիերում
Սպիտակ փայտե հատակ
Սպիտակ պատերն ու հատակի սպիտակ ծածկույթներն այս դեպքում այնքան էլ պարտադիր պայման չեն: Եթե ուզում եք ստեղծել սկանդինավյան ոճով ինտերիեր, ապա կարող եք փայտե հատակը ներկել սպիտակ գույնով, իսկ պատերը պատել ծաղկային կամ երկրաչափական պատկերներով պաստառներով:
Հին կահույք
Սկանդինավյան ոճն աչքի է ընկնում արտասովոր հարմարավետությամբ: Այս ոճին համադրվում է հին փայտե կահույքը: Հատկապես հետաքրքիր են ճաշասեղաններն ու գրասեղանները:
Սկանդինավյան ոճը փոփոխությունների է ենթարկվում նորաձևության զարգացմանը զուգընթաց: Ինտերիեր են ներմուծվում այնպիսի իրեր, որոնք նորաձև են համարվել դեռևս 60-70-ական թթ: Օրինակ՝ ոտքերով փայտե կահույքը:
Միագույն երանգներ
Համարձակորեն օգտագործեք սև ու սպիտակ գրաֆիկական պատկերներ, փայտե շրջանակներ, ձեռագործ իրեր:
Սկանդինավյան ոճի հիանալի լուծում է չուգունե ձուլվածքներով կահույքը:Այդպիսի սեղանները շատ լավ հավելում են և զարդարում են սենյակները: