Սպիտակ առաստաղ. 7 պատճառ այն փոխելու համար

spitak-arastagh-1

Սպիտակ առաստաղը սենյակում չեզոք է և աչքի չընկնող: Մեզանից շատերը սենյակը վերանորոգելիս, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են պատերի ու հատակի վրա, իսկ առաստաղն առանց մտածելու սպիտակ գույն են ներկում: Միգուցե ժամանա՞կն է սպիտակ առաստաղներից հրաժարվել:

spitak-arastax-7

Ի՞նչ գույնով ներկել առաստաղը

Կարելի է ներկել բաց-դեղնավուն, որը առաստաղը տեսողական չի կարճացնի, դեղնականաչավուն, որը գարնանային թարմություն կբերի, իսկ երկնագույնի թեթև երանգը սենյակն օդով և թեթևությամբ կլցնի:

spitak-arastax-9

Առաստաղներն կարմիր կամ զմրուխտե գույնով ներկելիս, պետք է սենյակի ողջ գունային գամման լավ մտածեք, որպեսզի ներդաշնակություն ստեղծվի, այլապես ամեն ինչ կփչացնեք:

spitak-arastax-1

Բայց պատկերացրեք այսպիսի սենյակ. սպիտակ պատերով, կոկիկ և թեթև կահույքով և վառ կապույտ առաստաղով: Եթե այդ սենյակում մի քիչ կապույտ աքսեսուարներ, կապույտի և փիրուզաույնի երանգներով բարձեր և կոնտրաստային գույնի որևէ դետալ ավելացնեք, թեթև և քամուց օրորվող վարագույրներ կախեք, ապա սենյակը ծովափնյա վիլլայի պես կլինի: Պակաս հետաքրքիր չեն լինի նաև գինեգույն կամ շոկոլադագույն, մանուշակագույն կամ մուգ կանաչ գույնի առաստաղները, որոնք սենյակը հանդիսավոր կդարձնեն: Իսկ ինչ վերաբերում է սև առաստաղներին, ապա դիզայների օգնությամբ կարելի է անհավանական ու անգերազանցելի արդյունքների հասնել:

spitak-arastax-2

3 խորհուրդ interier.am-ից

  1. Բնակելի սենյակներում միայն ջրային հիմքով անվտանգ ներկեր վերցրեք՝ լատեքսային կամ ակրիլային:
  2. Սենյակի համար հարմար կլինեն ստանդարտ և լվացվող ներկերը, որոնցից լավագույնը լատեքսային ներկն է. բաց երանգների համար ընտրեք B1 նշումով ներկեր, իսկ պայծառ և մուգ գույների համար՝ B3:
  3. Խոնավ տարածքների համար, ինչպես օրինակ լոգասենյակն ու խոհանոցն են, լավ կլինի հատուկ ներկեր վերցնել, որոնք չեն թողնում, որ սնկեր գոյանան:

7 պատճառ ինտերիերում գունավոր առաստաղներ անելու համար

Գունավոր առաստաղները հնարավորություն են տալիս դիզայնն ավելի հետաքրքիր դարձնել:Ինտերիեր գույնը ընդհանրացնելու համար

Փիրուզագույնի  սիրահարհները, կարող են փիրուզագույն իրերի հետ բաց փիրուզագույնով առաստաղը ներկել:

spitak-arastax-3

Հարմարավետության համար

Կան սենյակներ, որ ինչ էլ, որ անեք դատարկ և սառն են երևում: Այստեղ օգնության կգան տաք փափուկ երանգներով առաստաղները:

Առաստաղը ցածրացնելու կամ բարձրացնելու համար

Առաստաղը տեսողական ցածրացնելու համար մուգ գույների մեջ ներկեք, իսկ բարձրացնելու համար՝ առաստաղը պետք է պատերի գույն ներկել, քանի որ պատերից առաստաղ սահուն անցումը տեսողական տարածքը մեծացնում է:

Սենյակի որևէ հատվածն ընդգծելու համար

Խոհանոցը հյուրասենյակից առանձնացնելու հայմար կարելի է առաստաղը մասամբ ներկել: Պայծառ քառակուսիով կարելի է հյուրասենյակը շեշտադրել՝ ուշադրությունն այլ տարածքներից շեղելով: Օրինակ, այդպես կարելի է մեկ սենյականոց բնակարանում քնելու տեղը քողարկել:

Ինտերիերի մեջ բազմազանոթյուն մտցնելու համար

Պայծառ գույնով առասաղը ներկելու դեպքում շատ հետաքրքիր ինտերիեր կստանաք:

Կենսունակություն ավելացնելու համար

Առաստաղը մորեգույն կամ դեղին ներկեք և ինտերիերն ավելի աշխույժ կթվա:

Որպես արտահայտչամիջոց

Ակտիվ բնավորությամբ մարդիկ, կարող են իրենց զգացմունքներն արտահայտեն , օրինակ, առաստաղը որևէ հյութեղ գույնով ներկելով:

spitak-arastax-5

Վերջ ի վերջո, միշտ կարելի է սպիտակին վերադառնալ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ