Սպիտակ հատակի առանձնահատկությունները

սպիտակ հատակ
Երբեմն մարդիկ փորձում են յուրօրինակ լուծումներ գտնել բնակարանի ինտերիերի համար: Սպիտակ հատակը արդեն իսկ արտասովոր ու քիչ հանդիպող, ոճային ու գեղեցիկ տարբերակ է:

Կոտրում ենք կարծրատիպերը
Գոյություն ունի տարածված կարծիք ըստ որի՝ սպիտակ հատակը այնքան էլ պրակտիկ չէ: Եթե գործ ունենք սպիտակ կովրոլինի հետ, ապա վիճելու կարիք չկա այս հարցի շուրջ, սակայն մնացած բոլոր ծածկույթները (մանրահատակ, սալաքար, լինոլեում, բնական փայտ) մեծ խնամք չեն պահանջում: Նույնիսկ նկատելի կեղտոտ հատվածները կարելի է հեշտությամբ մաքրել:
սպիտակ հատակ

Սպիտակ հատակի առավելությունները
Ինչպես սպիտակ պատերն ու առաստաղը, այնպես էլ սպիտակ հատակը ավելի ընդարձակ է դարձնում բնակարանը: Բացի այդ, սպիտակ հատակի շնորհիվ կահույքը կլինի ավելի գեղեցիկ, ոճային ու թանկարժեք:
սպիտակ հատակ
Սպիտակ հատակը, ինչպես գիտենք, ունի նաև իր թերությունները: Այն ստեղծում է հիվանդանոցային տեսարան՝ զուրկ հարմարավետությունից: Սակայն այս թերությունը կարելի է շտկել՝ կիրառելով ավելի տաք գույներ ինտերիերի տարբեր տարրերում (կահույք, տեքստիլ և այլն):
սպիտակ հատակ
Սպիտակ հատակի ու ինտերերի տարբեր ոճերի համադրությունը
Յուրաքանչյուր բնակարանում սպիտակ հատակը շատ գեղեցիկ է լինում, սակայն այն պետք է համապատասխանի ոճին: Սպիտակ ծածկույթով հատակները ներդաշնակորեն համադրվում են սկանդինավյան ոճի հետ: Վերջինը պահանջում է պարտադիր սպիտակ ծածկույթով հատակի կիրառություն: Իսկ մնացած ոճերում կարելի է փորձարկումներ անել և չի բացառվում, որ կստանաք գեղեցիկ ու հարմարավետ ինտերիեր ձեր բնակարանում:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ