Սրճեփ սարքի տեսակներն ու առանձնահատկությունները

սրճեփ սարքեր 1

Մեկ բաժակ սուրճն օրվա լավ սկիզբն է։ Որպեսզի ստացվի անուշաբույր ըմպելիք, բայց հնարավորինս քիչ ջանք գործադրվի, հարկավոր է ունենալ լավ սրճեփ սարք։
Կան սրճեփ սարքերի մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։
Ներկառուցված սրճեփ սարքերի առավելություններից մեկը քիչ տարածություն զբաղեցնելն է։ Սա հիանալի տարբերակ է խոհանոց-հյուրասենյակի դեպքում։ Ներկառուցված սրճեփ սարքերի համարյա բոլոր մոդելներն ավտոմատ են։ Ըմպելիքը պատրաստվում է ընդամենը մեկ կոճակի սեղմումով։ Սարքը հնարավորություն է տալիս փոփոխելու ջերմաստիճանը, սուրճի պնդությունը, աղալու աստիճանը և այլն։ Այն թույլ է տալիս պատրաստելու տարատեսակ սրճային ըմպելիքներ։ Կարելի է նաև տաքացնել կաթը կամ ջուր եռացնել թեյի համար։
սրճեփ սարքեր 2
Առանձին սրճեփ սարքերն ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Նրանք ավելի շատ տեղ են գրավում, քան ներկառուցվածները, սակայն հմտորեն օգտագործելու դեպքում դառնում են ինտերիերը լրացնող հետաքրքիր տարրեր։ Առանձին սրճեփ սարքերը ավելի մեծ աղմուկով են աշխատում։ Մյուս կարևոր գործոնը էլեկտրաէներգիայի տնտեսումն է։ Շատ սարքեր ունեն նաև ժամանակը կառավարելու ռեժիմ։
սրճեփ սարքեր 3
Կոմպակտ սարքերն առանձին սրճեփ սարքերի ավտոմատ տարբերակն են։ Լայն կիրառում ունեն հատկապես կաթիլային ու կապսուլային տեսակները։ Դրանք առանձնանում են իրենց ոչ մեծ չափերով ու պարզ գործունեությամբ։
Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ այժմ խելացի սարքն ըստ սուրճի տեսակի՝ ինքնուրույն է որոշում պատրաստման չափանիշները (ժամանակ, ջերմաստիճան, ջրի քանակ): Բացի այդ, այս տիպի սարքերը գրավում են սպառողներին նաև համային տարատեսակ փորձարկումներ անելու հնարավորությամբ։
սրճեփ սարքեր 4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ