Սուպրեմատիզմ ոճն ինտերիերի դիզայնում

սուպրեմատիզմ 1

Բոլորը գիտեն հայտնի սովետական նկարիչ-ավանգարդիստ Կազիմիր Մալևիչին  ու նրա «Սև քառակուսի» ստեղծագործությունը, բայց քչերը գիտեն, որ նա արվեստում գործող ուղղություններից մեկի՝ սուպրեմատիզմի հիմնադիրն է եղել։ Ինչպիսի՞ն է այդ ոճը և ի՞նչ դրսևորումներ ունի ինտերիերում կարդացեք մեր այսօրվա հոդվածում։
Սուպրեմատիզմը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին Մալևիչի կողմից։ Համարվելով աբստրակցիոնիզմի տեսակներից՝ այն իր հետ բերում է գունավոր երկրաչափական մարմինների կիրառման գաղափարը։
Այս ուղղությունը շատ արագ ներմուծվում է դիզայնի տարբեր ոլորտներ, այդ թվում նաև՝ ինտերիեր։ Այս ոճը բնակարանի պատերը, հատակն ու առաստաղը վերածում են գեղանկարչական կտավների, իսկ կահույքի ու դեկորների տարրերը՝ գեղանկարչական ստեղծագործությունների։ Զարմանալի չէ, որ սուպրեմատիզմն ինտերիերում արտահայտվում է սպիտակ, մոխրագույն կամ կարմիր պատերով՝ լի երկրաչափական պատկերներով։

սուպրեմատիզմ 2
Այս ոճը չի ընդունում սահմանափակումներ ո՛չ պայմանական, ո՛չ տարածական առումով։ Սրանով պայմանավորված՝ բնակարաններն այնքան էլ հաճախակի չեն հարդարվում այս ոճով։
Եվրոպական արվեստի սրահները, ռեստորաններն ու նույնիսկ գրասենյակները, որտեղ հնարավոր է գործի դնել երևակայությունը, հարդարվում են այս ոճով։ Սա մինիմալիզմի վառ, ազատ ու թեթև այլընտրանքային տարբերակ է։ Բնակարանները նույնպես կարելի է հարդարել այս ոճով, բայց եթե տարածքն ու հատակագիծը դա թույլ են տալիս։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ