Տան երեսպատում աղյուսով

աղյուսե երեսպատումՏան արտաքին տեսքը համարվում է գլխավոր այցեքարտը: Գոյություն ունեն երեսպատման տարբեր տեսակներ, սակայն դրանց մեջ առանձնանում է աղյուսը, որով երեսպատված տներն առանձնանում են իրենց նրբագեղությամբ, ոճային ու գեղեցիկ դիզայնով: Բացի այդ, այն հուսալի է ու երկարադիմացկուն, կայուն է տարվա բոլոր եղանակներին՝ անկախ ջերմաստիճանից:
Առանձնատների ճակատային հարդարման համար կիրառելի են աղյուսի հետևյալ տեսակները.
Դասական սիլիկատային աղյուսը ջերմամեկուսացում ապահովող հիանալի միջոց է: Դրա շնորհիվ բնակարանը պաշտպանվում է ջերմային տատանումներից, խոնավությունից: Սիլիկատային աղյուսի շարվածքը պարզ է, նյութը՝ մատչելի: Այն կարելի է օգտագործել շինարարության տարբեր ոլորտներում:
Թրծած աղյուսը պատրաստվում է տարբեր մանրացրած կրաքարերից ու խեցեքարերից: Այս շարվածքը ցրտակայուն է ու շատ ամուր: Սպիտակ աղյուսը ենթադրում է ձևերի ու չափերի բազմազանություն, գունային երանգների լայն ընտրություն:
Կավե աղյուսները լինում են սովորական ու սնամեջ և առանձնանում են իրենց գեղեցիկ ու յուրահատուկ շարվածքով:
աղյուսե երեսպատումԱղյուսե երեսպատումը կարող է ունենալ հետևյալ տեսակները՝
• Կեղծ քարի նմանությամբ ստեղծված որմնասալիկներ
• Կտրատած որմնասալիկներ
• Հարթ որմնասալիկներ

Աղյուսե երեսպատումը չափերով համարյա չի տարբերվում շինարարության մեջ օգտագործվող սովորական քարերից: Սակայն սպիտակ, կարմիր կամ դեղին աղյուսն առանձնանում է թեթև քաշով, քանի որ սնամեջ է:

Կլինկերային աղյուս
Այս տեսակի աղյուսը համարվում է տան ճակատային երեսպատման լավագույն տարբերակը: Դրանք կավե նուրբ շերտեր են, որոնք իրենց մակերեսով, ձևով ու չափերով շատ հարմար են երեսպատման համար: Կլինկերային աղյուսը հիմնականում կիրառում են տարբեր դիզայն ունեցող տների համար: Այն օգտագործվում է նաև լանդշաֆտային դիզայնում: Կլինկերային որմնասալիկներն ունեն գունային տարբեր երանգներ ( կարմիրից մինչև շագանակագույն):
աղյուսե երեսպատումԱռանձնատները կարելի է երեսպատել նաև համադրելով սպիտակ, կարմիր, շագանակագույն կամ դեղին աղյուսե սալիկները: Ներդաշնակ են հատկապես դեղին աղյուսե սալիկների և շագանակագույն տանիքի համադրությունը:
Տների երեսպատման համար կարելի է օգտագործել բնական քարե սալիկների տարբեր տեսակներ, որոնք, սակայն, բավականին թանկ են:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ