Թանկարժեք ինտերիեր՝ մատչելի տարրերից

Ինտերիերը տպավորիչ են դարձնում ոչ թե բարձր գին ունեցող, այլ ճաշակով ու ներդաշնակորեն ընտրված իրերը: Ներկայացնենք դրա մի քանի օրինակներ, որոնք դիզայներները հաճախ են կիրառում, երբ ցանկանում են սահմանափակ միջոցներով օրինակելի դիզայն ստանալ:

Պատերը

Լուսավոր գույները կամ բեժագույնն անվտանգ համադրություններ են, բայցև ձանձրալի:

Ի՞նչ անել: Շեշտը դնել մուգ ու հյութեղ գույների վրա: Նույնը վերաբերում է սառը և ջերմ երանգների միջև ընտրությանը. դիզայներները նախապատվությունը տալիս են սառը գույներին: Եթե վստահ չենք, որ վառ ինտերիերը հոգեհարազատ է մեզ, շեշտը կարելի է դնել միայն մի պատին՝ օգտագործելով միայն մեկ-երկու փաթեթ թանկարժեք պաստառ:

Պաստառներին այլընտրանք կարող է ծառայել ներկը: Աներկբա առավելություններ են երանգների մեծ ներկապնակն ու հենց մեր ուզած գույնն ընտրելու հնարավորությունը: Թերություններից է այն, որ պատերը լավ նախապատրաստված պիտի լինեն դրան: Բայց այստեղ ևս կարելի է խորամանկել. ոչ իդեալական պատերին կարելի է օգտագործել նախշաներկ. այն կթաքցնի խորդուբորդությունները՝ միաժամանակ հաղորդելով ռելիեֆ, կենդանություն կհաղորդի պատերին:

Առաստաղները

Կախովի, հատկապես սնդուսափայլ առաստաղներն էժանագին տեսք են ունենում:

Ինչպե՞ս վարվել: Ներկված առաստաղը, թեկուզև ոչ իդեալական հարթ, միշտ ավելի թանկարժեք տեսք ունի, քան կախովին: Այն նաև էկոլոգիական է՝ ի տարբերություն երկրորդի:

Որակյալ վերանորոգման մեջ չեն օգտագործում պենոպլաստե առաստաղային շրիշակ: Բայց նրա գիպսե համարժեքները նշանակալիորեն թանկ են: Այնպես որ, եթե առանց այդ տարրի չեք կարող յոլա գնալ, վերցրեք լայն՝ 9 սմ-ից ոչ պակաս եզրազարդ, մանրամասն խծուծեք ծայրակցատեղերը և միայն հետո ներկեք:

Հատակը

Հատակի ժամանակակից ծածկերի մեծ ընտրությունը թույլ է տալիս հատակը ոչ միայն որակյալ դարձնել, այլև խելամիտ բյուջեի սահմաններում:

Ինչպե՞ս վարվել: Առավել թանկ լամինատի և կվարցվինիլային սալիկին այլընտրանք կարող է լինել լամինացված ջրակայուն սալիկը: Նյութը հարմար է օգտագործման համար, բազմերանգ է ու բազմաձև: Եթե պատրաստ եք ջանքեր գործադրել ու խնամել հատակը, կարելի է դիտարկել զանգվածեղ հատակե տախտակը, օրինակ՝ խեժափիճուց (лиственница) տախտակը: Գրագետ տեղադրված ու ճիշտ մշակված նյութը կարող է ազատորեն մրցակցել մանրահատակի հետ:

Լոգարանը

Մեզ մոտ ընդունված է սանհանգույցներում սալիկներ շարել բոլոր պատերին՝ մինչև առաստաղ: Դա սովորական է ու ըստ տարածված կարծիքների՝ հիգիենիկ ու հարմար: Բայց ավաղ՝ վաղուց հնացած լուծում:

Ի՞նչ անել: Խոնավ սենյակների ներկը պակաս լավ չի լվացվում, քան հախճասալը, իսկ սալիկը լավ է միայն խոնավ գոտիներում: Նման տարբերակը շատ ավելի գումար խնայող է, ժամանակակից տեսք ունի ու հնարավորություն է տալիս փոքր միջոցներով ու ուժերով փոխել ինտերիերի գույնն ու տրամադրությունը:

Պլաստիկ անկյուններն ու շրիշակը

Պլաստիկ անլյունների ու շրիշակի տեղադրումը կարող է ընդգծել և՛ աշխատանքի, և՛ նյութերի որակը:

Ի՞նչ անել: Եթե պետք է փակել լուսամուտի շեպի (откос) կամ կամարային բացվածքի անկյունը ավելի լավ է դա անել փայտե շրջակալներով (наличники): Դա նաև ավարտունություն կհաղորդի նրանց: Ամենամատչելի նյութը սոճին է: Սալիկը տեղադրելիս նրա սղոցումը կատարում են 45 աստիճանի տակ:

Նույն մոտեցումը նաև հատակի շրիշակն ընտրելիս: Նշենք, որ ստանդարտ 5 սմ-անոցից լայն շրիշակը լավ ու րբաճաշակ է նայվում:

Բնական նյութերի նմանակում

Ոչինչ այնքան չի փչացնում ինտերիերի տեսքը, որքան այն նյութերի ու կահույքի օգտագործումը, որոնք իրենց «ձևացնում են» թանկարժեք: Օրինակ՝ մարմարատիպ պլաստիկեպանելները, փայտատիպ պլաստիկե շրջանակները, իրեն մետաքսի ու վուշի տեղ «ներկայացնող» պոլիէսթերը, ճենապակի նմանակող գիպսե իրերը և այլն:

Ի՞նչ անել: Ջրակայուն անփայլ միատոն ֆասադներն ավելի թանկարժեք կնայվեն, քան իրենց փայտաման կամ սնդուսափայլ «լաքե» համարժեքները: Լավ են նայվում լակոնիկ ձևերը՝ հարթ կամ շրջանակով:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ