Տաք հատա՞կ, թե՞ մարտկոցներ. ընտրում ենք լավագույնը

Վերանորոգում իրականացնելիս շատերն են երկընտրանքի առաջ հայտնվում. ո՞րն է ավելի լավ՝ տաքացվող հատակը, թե՞ ջեռուցման դասական մատրկոցները: Վերջնական որոշում կայացնելուց առաջ եկեք անաչառորեն դիտարկենք՝ որ համակարգն ինչ առավելություն ունի և որն է հարմար ձեր տան դեպքում:

Տաք հատակի առավելությունները

Ջրային տաք հատակը 2 հիմնական յուրահատկություն ունի՝

  • տաքացվող մակերեսի ցածր ջերմաստիճանը
  • ջերմային մեծ իներցիան

Սա նշանակում է, որ հատակը համաչափ է տաքանում, ինչը ջերմային նշանակալի հարմարավետություն է ապահովում:

Տաք հատակի հիմնական առավելություններն են՝

  1. հարմարավետությունը
  2. համաչափ ջեռուցումը թույլ է տալիս, որ հիմնականում ոտքերը տաքանան, իսկ վերնամասում օդն ամենասառն է լինում, ինչը ֆիզիոլոգիապես արդարացված միջավայր է մարդու համար:
  3. տնտեսող է
  4. ջրային հատակները խնայում են ջերմությունը և քիչ ծախսով  օդի հարմարավետ ջերմաստիճան ապահովում: Այսպես՝ 1 տարվա ընթացքում սրա շնորհիվ էներգիայի ծախսը կարելի է մոտ 8%-ով կրճատել:
  5. էսթետիկ է
  6. հարմար է, քանի որ չի խանգարում սենյակում կահույք ու տեխնիկա տեղադրելիս: հատակի ջեռուցման կառույցը լիովին փակ է, իսկ կառավարման համակարգը գտնվում է տեխնիկական շինություններում:
  7. հարմար է ալերգիկ մարդկանց համար
  8. ընդհատակյա ջեռուցման ժամանակ տեղի է ունենում փոշու «ամրացում» տաք մակերեսներին, ինչն օգտակար է ալերգիկների համար:
  9. ջերմության համաչափ բաշխումը
  10. բոլոր սենյակներում ջերմաստիճանը նույնն է լինում. չկան տաք ու սառը գոտիներ:
  11. օդի առավել մեծ խոնավությունը

Հայտնի է, որ չոր օդը վնաս է հասցնում քիթ-կոկորդի լորձաթաղանթին, ինչը կանխվում է ջերմացնող հատակների դեպքում:                                                                                          Օդափոխությունը ջեռուցման տարբեր տեսակների դեպքում՝ ա) ավանդական ռադիատոր բ) տաք հատակ)

Տաք հատակի թերությունները

  1. առավել ծախսատար է
  2. ոչ բոլոր հատակի ծածկույթներն են համապատասխան տաք հատակի համար
  3. ջերմային իներցիան կարող է և շատ մեծ լինել, ինչի պատճառով տաքացման մակերեսը դժվար է լինում արագ սառեցնել
  4. տաք հատակը հարմար է միայն լավ ջերմամեկուսացում ունեցող տների համար
  5. ընդհատակյա լինելու պատճառով անսարքությունները դժվար է վերացնել:        

Այժմ՝ դասական մարտկոցների մասին:

Եվ այսպես՝ մարտկոցների առավելությունները՝

  1. Նախ՝ նրանք արագ են ջեռուցում վատ ջերմամեկուսացում ունեցող սենյակները և տաքության օժանդակ աղբյուրներ չեն պահանջում: Տաքություն ապահովելու համար տաք հատակին մի քանի ժամ է անհրաժեշտ, մինչդեռ կոնվեկտորը սենյակը տաքացնում է բառացիորեն մի քանի րոպեում:
  2. Մարտկոցների տեղադրումը շատ ավելի արագ ու հեշտ է կատարվում
  3. Մարտկոցները հարմար են հազվադեպ օգտագործվող սենյակների համար, ինչպես նաև այն սենյակների, որոնց հատակի մակերեսի մեծ մասը ծածկված է տարատեսակ տեխնիկայով ու կահույքով:
  4. Տաքացվող հատակներըի արդյունավետությունը իջեցնում են փայտե հատակները: Բացի այդ՝ փայտե հատակները զգայուն են խոնավության ու ջերմաստիճանի նկատմամբ և նրանց դեպքում խորհուրդ է տրվում հենց դասական մարտկոցներ տեղադրել:
  5. Փոխվել ու առավել գեղեցիկ է դարևձել մարտկոցների դիզայնը, ինչը ևս կիրառման առավելություն է ստեղծում:

Դասական մարտկոցների թերությունները:

Ի բարեբախտություն՝ ռադիատորներն ավելի շատ առավելություններ ունեն, քան թերություններ:

  1. Թերություններից ամենամեծը բնակարանում ջերմության անհամաչափ բաշխումն է: Ի տարբերություն տաք հատակի՝ տաքության մեծ մասն այս դեպքում վերև է բարձրանում, ինչն այնքան էլ օգտակար չէ առողջության համար:
  2. Ռադիատորները չեն նպաստում ալերգիկ անձանց ինքնազգացողությանը:՝ մեծացնելով փոշու մասնիկների շարժը:
  3. Ինտենսիվ տաքացումը չորացնում է օդը, ինչը կարող է բերել անհարմարության ու քթի լորձաթաղանի գերչորացման: Այդ պատճառով աշնանը և ձմռանը պետք է օգտագործվեն փոշեհանիչներ և օդի խոնավացուցիչներ:
  4. Ռադիատորները կարող են աշխատել միայն բարձր ջերմային կաթսաների հետ: Տաք հատակը, հակառակը, աշխատում է ջերմության ցածր ջերմաստիճանային աղբյուրների հետ                                                                                    

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ